Նախագիծ. Պետությունն ամբողջությամբ կհոգա արտերկրում բուժվող զինծառայողին ուղեկցողի ծախսերը![]() 6 հուլիսի 2016 - 16:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության հուլիսի 7-ի օրակարգում ընդգրկվել է Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում որոշ հստակեցումներ կատարելու հարցը: Մասնավորապես, փոփոխությունը վերաբերում է ՀՀ-ից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացման կարգին: Կառավարության որոշման նախագիծը մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի N 410-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի կարգավորումները «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: Ըստ գործող կարգի, զինծառայողի համար նախատեսված կեցության գումարը ներառում է հիվանդանոցային պայմաններում կեցության հետ կապված ծախսերը` համաձայն տվյալ բժշկական կազմակերպությունից ստացված գրավոր տեղեկատվության հիման վրա, իսկ զինծառայողին ուղեկցող անձի համար նախատեսված կեցության գումարը` համապատասխան օտարերկրյա պետությունում (քաղաք, տարածք) գտնվելու համար սահմանված օրապահիկի և գիշերավարձի` համապատասխանաբար 50 տոկոսի չափով ծախսերը: Կառավարության որոշմամբ պետք է սահմանվի ոչ թե զինծառայողին ուղեկցող անձի` օտարերկրյա պետությունում ճանապարհածախսի և կեցության գումարի չափը, այլ պետք է սահմանվի այդ գումարի հատկացման կարգն ու պայմանները: Որոշման նախագծում ասվում է, որ «առկա ձևակերպումը կրում է խիստ խտրական բնույթ, քանի որ ստացվում է, որ պետական մարմինների աշխատակիցներն օգտվում են ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2335-Ն որոշմամբ սահմանված հատկացումներից 100 տոկոսի չափով, մինչդեռ իր որդուն կամ ամուսնուն բուժման համար արտասահման մեկնած անձը` միայն դրա կեսի չափով»: Ուստի առաջարկվում է հանել «50 տոկոսի չափով» ձևակերպումը: Նախագծով առաջարկվող փոփոխության արդյունքում՝ ամբողջությամբ կփոխհատուցվեն ոչ միայն հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորված զինծառայողի բուժման, ճանապարհածախսի և կեցության ծախսերը, այլև այլև ուղեկցող անձի ճանապարհածախսը և կեցության ծախսերը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |