Armenia ավիաընկերությունը հուլիսի կեսից կանոնավոր չվերթներ է սկսում դեպի Մինվոդի և Մոսկվա 6 հուլիսի 2016 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Armenia ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ է սկսում իրականացնել: Այդ մասին հայտարարել է ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը: «Հուլիսի 14-ից մենք ձեռնամուխ ենք լինում Երևան-Մինվոդի-Երևան կանոնավոր ավիաչվերթների գործարկմանը` տոմսերն արդեն վաճառվում են»,-ասել է Խաչատրյանը, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը: Նա նշել է, որ ավիատոմսերի միջին արժեքը երկու ուղղությամբ կկազմի մոտ 200 եվրո: Ինչպես նշել է գլխավոր տնօրենի տեղակալը, շուտով ավիաընկերությունը կսկսի նաև այլ կանոնավոր ավիաչվերթներ իրականացնել, մասնավորապես, Մոսկվայի ուղղությամբ, որը նույնպես նախատեսվում է գործարկել հուլիսի կեսից: «Մենք ունենք անհրաժեշտ ավիապարկը, ստացել ենք անհրաժեշտ ծածկագրերը, մնում է ստանալ արտերկրից թռիչքների իրականացման լիցենզիան, որից հետո մենք մի քանի օրվա ընթացքում կկարողանանք արդեն չվերթներ իրականացնել նոր ուղղություններով»,-ասել է Խաչատրյանը: Ավիաընկերությունը նաև չարթերային թռիչքներ է իրականացնում դեպի Լառնակա, որն իրականացվում է ավիաընկերության ինքնաթիռներով հայկական զբոսաշրջային ընկերություններից մեկի հետ համաձայնագրի շրջանակում: Ընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (51 տոկոս), Թամազ Գաիաշվիլին (25 տոկոս) և Ռոբերտ Հովհաննիսյանը (24 տոկոս): Գաիաշվիլին վրացական Airzenaավիաընկերության Տնօրենների խորհրդի նախկին հիմնադիրն ու նախագահն է, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը` նրա նախկին տեղակալն է: Որպես գերակա ուղղություններ կլինեն թռիչքները Ռուսաստան (Մոսկվա, Սոչի, Դոնի Ռոստով, Մինվոդի, Սամարա), իսկ Եվրոպայի երկրներից` Գերմանիա և Իտալիա: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ «Խաղաղության խաչմերուկի» շրջանակում Չինաստանից ՀՀ է հասել առաջին բեռնատարը Բեռնափոխադրումը տևել է մոտ 20 օր |