ՀՀ-ում անցկացվելիք սպառազինության միջազգային ցուցահանդեսին ՌԴ ու այլ երկրների առաջատար արտադրողներ կմասնակցեն 6 հուլիսի 2016 - 19:31 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և «Բիզոն» ցուցահանդեսային ընկերությունների միավորում» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Մարիչևը քննարկել են «Արմհայտեք-2016» միջազգային ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքները: Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում հաստատվել է ցուցահանդեսի գործնական ու ցուցադրական մասերի անցկացման նախագիծը: Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվի «Ազգային պաշտպանություն և անվտանգություն» մրցույթը: «Արմհայտեք-2016-ին» կմասնակցեն Ռուսաստանից, Հայաստանից ու այլ երկրների ռազմարդյունաբերական համալիրի առաջատար ընկերություններ, հայտնում է Arms-Expo-ն: Մասնավորապես, ցուցադրվելու է զրահատանկային տեխնիկա, հրետանի, ավիացիա, ՀՕՊ միջոցներ, ինժեներական տեխնիկա, քիմիական պաշտպանության միջոցներ, ԱԹՍ-ներ, ռոբոտատեխնիկա, զինվորական հանդերձանք, կապի ու լազերային տեխնոլոգիաներ և բազմաթիվ այլ նմուշներ: «Արմհայտեք-2016» միջազգային ցուցահանդեսի կազմակերպումն ընդգրկվել է հոկտեմբերին Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գագաթաժողովի անցկացման միջոցառումների պլանում: Ցուցահանդեսը կանցկացվի հոկտեմբերի 13-ից 15-ը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |