Օբաման պատրաստ է ակտիվացնել ջանքերը ԼՂ կարգավորման ուղղությամբ![]() 7 հուլիսի 2016 - 09:30 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Օբաման բարձր է գնահատել Ռուսաստանի ջանքերը Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում: ԱՄՆ նախագահը պատրաստակամություն է հայտնել ինտենսիվացնել ՌԴ և Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ համատեղ ջանքերը հակամարտության համապարփակ կարգավարմանը հասնելու նպատակով: Կողմերը պայմանավորվել են շարունակել այդ ուղղությամբ տարվող ակտիվ համատեղ աշխատանքը` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ՌԻԱ Նովոստիին հղումով գրում է Tert.am-ը: Նախագահները քննարկել են նաև Սիրիայում համատեղ ռազմական գործողությունների հնարավոր տարբերակները: Բացի այդ, երկու երկրի առաջնորդներն ընդգծել են միջսիրիական խաղաղ գործընթացի վերականգնման կարևորությունը`ՄԱԿ-ի հովանու ներքո: Կողմերն անդրադարձել են նաև Ուկրաինայի հարցին: ՌԴ նախագահը մատնանշել է Կիևի կողմից պայմանավորվածությունների հստակ իրագործման կարևորությունը: Հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ: ԱՄՆ Պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչը, որի անունը չի նշվում, մայիսի 16-ին ՀՀ և Ադրբեջանի նախագահների Վիեննայի հանդիպումից առաջ կայացած ճեպազրույցում ասել է, որ Ադրբեջանի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի մերձակա շրջաններում իր վերահսկողությունը հաստատելն է: «Դա կարող է տեղի ունենալ համապարփակ կարգավորման շրջանակներում: Հայաստանի համար գլխավորը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է: Նրանք էլ կարող են այդ կարգավիճակը ստանալ համապարփակ կարգավորման շրջանակներում»,-ասել է պաշտոնյան: Ըստ Պետդեպի ներկայացուցչի՝ հենց Ադրբեջանն է այն կողմը, որն ի սկզբանե դեմ էր լրացուցիչ դիտարկումներին շփման գծում: «Նրանք դեմ էին վստահության ամրապնդման ցանկացած միջոցի, որոնք, նրանց կարծիքով, կնպաստեն Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոյի պահպանմանը»,-ասել է նա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |