Տրետյակովյան պատկերասրահը 1-ին անգամ տոմս կվաճառի առցանց. Այվազովսկու ցուցահանդեսն է 7 հուլիսի 2016 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Տրետյակովյան պետական պատկերասրահը Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի առիթով պատմության մեջ առաջին անգամ կիրառում է տոմսերի վաճառք կայքի միջոցով: Այս մասին ասել է պատկերասրահի տնօրեն Զելֆիրա Տրեգուլովան: «Մենք հասկանում ենք, որ Այվազովսկին հայտնի նկարիչ է և ցուցահանդեսը մեծ ժողովրդականություն կվայելի, դրա համար էլ որոշել ենք օգտագործել բոլոր հնարավոր տարբերակները» ,- ասել է նա, ՏԱՍՍ-ին հղումով գրում է Panorama.am-ը: Այժմ պատկերասրահի կայքում կարելի է գնել տոմսեր, ցուցահանդեսի բացումը նախատեսված է հուլիսի 29-ին, կշարունակվի մինչև նոյեմբերի 20-ը: Ցուցահանդեսում ներկայացվելու է 120 կտավ, 55 գրաֆիկական աշխատանք, նաև նկարչի անձնական իրերը, օրինակ անձնագիրը՝ բազմաթիվ վիզաներով: Առաջին անգամ ներկայացվելու է «Կովկասի ափերին» մեծածավալ կտավը: Պատկերասրահի տնօրենն ակնկալում է, որ ցուցահանդեսը կունենա մինչև 300 հազար այցելու: Մեծ ծովանկարիչը ստեղծել Է շուրջ 6000 կտավ։ Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել է հիմնականում ծովը՝ օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին: Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև 2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։ 2012-ի հունվարին Sotheby’s աճուրդի տան Նյու Յորքի մասնաճուղում տեղի ունեցած հին և 19-րդ դարի արվեստի նմուշների աճուրդում ամենաթանկ վաճառված արվեստի գործը Հովհաննես Այվազովսկուն վերագրվող «Նավը ծովում» կտավն էր, որը վաճառվել է 122.500 ԱՄՆ դոլարով: Այն թվագրվում է 1895 թ-ով: Հովհաննես Այվազովսկու «Վենետիկյան տեսարան. Սան Ջորջո» կտավը 2012-ին Sotheby’s աճուրդի տան Լոնդոնի մասնաճյուղում վաճառվեց 1.01 մլն ֆունտով` 1.62 մլն դոլարով: Այվազովսկու առավել հայտնի գործերից են` «Իններորդ ալիք» (1850), «Սև ծովը» (1881), «Փոթորիկ Նիսի ափերին» (1885), «Ալիքների մեջ» (1898), «Փոթորիկ Ազովի ծովում» (1889) և այլ կտավները: Հայաստանի նկատմամբ նկարչի սերն արտահայտվել է «Արարատ» (1868, 1887), «Արարատ լեռան հովիտը» (1882), «Նոյն իջնում է Արարատից» (1889), «Հայ մարտիկի երդումը» (1891), «Հայ ժողովրդի մկրտությունը» (1892), «Խրիմյան Հայրիկն Էջմիածնի շրջակայքում» (1895.) և այլ կտավներում: Այվազովսկու «Իններորդ ալիք» (1850) կտավն ընդգրկվել է արվեստի մասին միջազգային The Creative Business բլոգի աշխարհի 10 լավագույն կտավի ցանկում, որոնք պատկերում են փոթորկոտ ծովը: Ցանկը կազմել է գերմանացի հայտնի արվեստաբան, նկարչուհի Անդրեա Բեքլենդը, ում աշխատանքները ներկայացված են Գերմանիայի, Հաագայի, Փարիզի, Լոնդոնի և Վաշինգտոնի մասնավոր հավաքածուներում: Կարդացեք նաև՝ Այվազովսկու կտավը՝ MacDougall's աճուրդի տան գլխավոր նմուշ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցեցիները թույլ չեն տվել սահմանազատման աշխատանքներ տանել․ Սանոսյանն ասել է՝ իրենք չեն այդ սահմանը գծել՝ 1976–ին է գծվել «Ճանապարհը կառուցենք՝ ինքն իրենով կլինի անվտանգություն»,–ասել է Սանոսյանը Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ Դեսպան․ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին Նա նշել է, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար |