Մարզպետ. Գյումրիում գրանցվող գործազուրկների թիվը չի աճել, նոր աշխատատեղեր կբացվեն![]() 7 հուլիսի 2016 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Շիրակի մարզում ոչ թե գործազրկությունն է աճել, այլ գրանցվող գործազուրկները: Այս մասին հայտնել է Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը` անդրադառնալով վերջերս Գյումրիում զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ աշխատանքի տոնավաճառքի ժամանակ հրապարակած այն տվյալներին, թե Շիրակում գործազուրկների թիվն աճել է 25%-ով: «Առանձնապես լուրջ շեղումներ չունենք, այժմ գործազուրկները գրանցվում են, իսկ նախկինում չէին գրանցվում, այդ պատճառով էլ գործազուրկների պաշտոնական թիվը կարող է ավելանալ: Կարևոր է, որ գրանցվում են, որից մենք ի վիճակի կլինենք տվյալները գրանցել, հաշվարկներ իրականացնել և այլն», - պարզաբանել է մարզպետը, գրում է Tert.am-ը: Սիմոնյանի խոսքով, ճանապարհաշինությունն ու կարի արտադրամասը նոր աշխատատեղեր բացելու հնարավորություն կտա.«Վարդան Սրմաքեշին պատկանող «Սաստեքսե» տեքստիլ արդյունաբերական ձեռնարկության գործելուց հետո կբացվի 400 աշխատատեղ, որի աշխատողների թիվն ընթացքում կավելանա: Գյումրիի ճանապարհների վերանորոգման համար 23.5 մլն դոլար է հատկացվել, իսկ այդ աշխատանքները կիրականացնեն կրկին տեղացիները: Այս ծրագրերը հենց մեկնարկեն, որոշ ժամանակով խնդիրները կնվազեն»,-ասել է մարզպետը: Շիրակի մարզում աղքատության ցուցանիշի վերաբերյալ Սիմոնյանն ասել է, որ վերջին տասնամյակում աղքատության ամենացածր ցուցանիշը գրանցվել է 2008-ին` 42 տոկոս, իսկ 2009-ից հետո տվյալները տատանվել են 44-48 տոկոսի սահմաններում, իսկ 2014-ին կազմել է 44 տոկոս: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ֆինանսավորում է Հայաստանի երկրորդ խոշորագույն քաղաքի՝ Գյումրիի փողոցների վերակառուցման ծրագիրը՝ տրամադրելով 14,6 միլիոն եվրո գումարի չափով սուվերեն վարկ:Ֆինանսավորումը կտրամադրվի քաղաքի հիմնական փողոցների վերակառուցման և փողոցային լուսավորության արդիականացման համար, և կհատկացվի երեք տրանշներով: Վարկային համաձայնագիրը կնքվել է մայիսի 11-ին Լոնդոնում, ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի ժամանակ, Հայաստանի փոխվարչապետ՝ Վաչե Գաբրիելյանի, և Արևելյան Եվրոպայի և Կովկասի գծով ՎԶԵԲ-ի տնօրեն՝ Ֆրանսիս Մալիժի կողմից: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |