Ստարտափը ստեղծել է Ալեքսիս Օհանյանի արհեստական բանականությունն ու ծրագրավորողների «արտադրություն» կհիմնի![]() 7 հուլիսի 2016 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ու Սան Ֆրանցիսկոյում գործող 1AI Solutions ստարթափը ստեղծել է Reddit համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի արհեստական բանականությունը: 1AI Solutions-ը նման արդյունք ստանալու համար վերլուծել է Օհանյանի մտավոր գործունեությունը վերջին 5 տարում, որպեսզի ճշգրտորեն վերարտադրի իր որոշումներ ընդունելու մեխանիզմներն ու շփվելաձևը: Օհանյանի մարմինը ստեղծելու համար օգտագործվել է 3D տպագրություն: «Հայաստանում պակասում են որակյալ ՏՏ-մասնագետներ: Մեզ մարդիկ են անհրաժեշտ, որոնց մենք չենք կարող գտնել: Օրերից մի օր մեր կադրերի բաժնի ղեկավարն ասաց որ պետք է կլոնավորել Սիլիկոնե հովտի աշխատակիցներին: Նա կատակում էր, բայց միտքը մեզ դուր եկավ», - ասել է ստարտափի գլխավոր տնօրեն Ջ.Պ. Հակոբյանը: «Օհանյանի հետ աշխատելը հեշտ էր: Մենք միավորել ենք Reddit-ից տվյալները, Ted-ում նրա ելույթները, սոցցանցերի տվյալները՝ հասկանալու, ինչպես է նա մտածում և գործում», - նշել է Հակոբյանը: Ալգորիթմիկ նեյրոբիոլոգիայի, ավտոնոմ ծրագրային ապահովման ու ծրագրային նախագծման շնորհիվ 1AI Solutions-ը պատրաստվում է հիմնադրել միջազգային ՏՏ-մասնագետների մասսայական «արտադրություն»: Avedis 1.0 անվանումը ստացած նախագիծն աշխատում է ավելի լավ, քան ենթադրվում էր: Ինքը Ալեքսիս Օհանյանը նշել է, թե համոզված չէ, որ աշխարհը պատրաստ է նման նորամուծությունը: Նա հայտնել է նաև, որ Ավետիսն իր ապուպապի անունն է եղել: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |