Հայաստանը կմասնակցի «Միջազգային բանակային խաղեր-2016»-ին

Հայաստանը կմասնակցի «Միջազգային բանակային խաղեր-2016»-ին

PanARMENIAN.Net - Հայաստանի թիմը կմասնակցի «Միջազգային բանակային խաղեր-2016»-ին: Հայաստանից բացի մասնակցության համաձայնություն է տվել ևս 18 երկիր` Ադրբեջանը, Անգոլան, Բելառուսը, Վենեսուելան, Հունաստանը, Եգիպտոսը, Զիմբաբվեն, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Քուվեյթը, Մոնղոլիան, Նիկարագուան, Պակիստանը, Սերբիան ու Տաջիկստանը:

17 երկիր հրաժարվել է մասնակցությունից, հայտնում է ՏԱՍՍ-ը: Հրաժարվել են Արգենտինան, Բրազիլիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Կորեան, Մարոկկոն, Նիդերլանդները, Սլովակիան, ԱՄՆ-ն, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Խորվաթիան, Չեխիան, Շվեյցարիան և Ճապոնիան:

Միջազգային բանակային խաղերը տեղի կունենան հուլիսի 30-ից օգոստոսի 13-ը: Խաղերի ընթացքում կանցկացվի 23 միջազգային մրցույթ, հիմնականում ՌԴ զինվորական շրջանների զորավարժարաններում: Առաջին անգամ հրետանային ստորաբաժանումները կպայքարեն հրետանային կրակի վարպետների կոչման համար Ղազախստանի զորավարժարանում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---