Կառավարությունը հաստատել է 2017-2019 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագիրը

Կառավարությունը հաստատել է 2017-2019 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագիրը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հուլիսի 7-ի նիստում հաստատել է 2017-2019 թվականների պետական միջնաժամկետ ծախսային ծրագիրը: Ինչպես նիստում նշել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը, այն հիմք կծառայի 2017 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքների համար, ինչպես նաև ընկալելի կդարձնի ինչպես պետական կառավարման մարմինների, այնպես էլ հանրության համար կառավարության առաջիկա երեք տարիների հարկաբյուջետային քաղաքականության գերակայություններն ու ծախսային քաղաքականության ռազմավարությունը, հայտնում է Panorama.am-ը:

Փոխնախարարը հայտնել է, որ ծրագիրը մանրամասն քննարկվել է այն գերատեսչությունների հետ, որոնք բացի իրենց պահպանման ծախսերն իրականացնելուց, նաև այլ ծրագրեր են իրականացնում:

Ծրագիրը մինչ հուլիսի 20-ը պետք է ներկայացվի Ազգային ժողով:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---