ՌԴ ԱԳՆ-ն անուղղակիորեն հաստատել է` Մոսկվան մերժել է Հարավային Օսիայով տարանցման մասին ՀՀ հետ բանակցությունները 7 հուլիսի 2016 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ու Վրաստանը Ռուսաստանի հետ կապող Դարիալի կիրճով անցնող ավտոմայրուղու (Դարիալ-Վերին Լարս անցակետ) հեղեղման և փլուզման պատճառով հայ արտահանողները բարդ իրավիճակում են հայտնվել. բեռների մի մասը խցանումների մեջ է, մի մասը տեղափովում է ՌԴ լաստանավերով: Հայկական կողմը հայտարարել էր, որ ՌԴ բեռների փոխադրման համար այլընտրանքային ճանապարհ է որոնում, իսկ հունիսի 30-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մանրամասնեց, որ բանակցություններ են ընթանում մասնակիորեն ճանաչված Հարավային Օսիայի տարածքով բեռները տեղափոխելու մասին: Ինչպես հայտնի է Հարավայիյն Օսիան մանսակիորեն ճանաչված է, իսկ Թբիլիսին այն համարում է գրավված վրացական տարածք: Բեգլարյանի հայտարարությունը հաջորդ օրը մեկնաբանեցին Հարավային Օսիայի իշխանությունները` հայտնելով, որ հայկական կողմից հարցում չեն ստացել: ՀՀ տրանսպորտի նախարարությունը մանրամասնեց, որ բանակցությունները ընթացել են բացառապես վրացական և ռուսական կողմերի հետ` հասկացնելով, որ անմիջական կապ մասնակիորեն ճանաչված հանրապետության հետ չի հաստատվել: Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, արձագանքելով այդ կապակցությամբ Վրաստանում բարձրացած աղմուկին, նույնպես հաստատել է բանակցությունների փաստը և հայտարարել է, որ տարանցումը խափանվել է ՌԴ պատճառով, որը կապել է հարցը Հարավային Օսիայի կարգավիճակի հետ: Ինչպես պարզաբանել է վարչապետը, վրացական «Գրավյալ տարածքների մասին օրենքը» ենթադրում է բեռների տեղափոխում Հարավային Օսիայի տարածքով ֆորս-մաժորային պայմաններում` չեզոք կարգավիճակի պահպանմամբ: «Մենք ցանկանում էինք այս ռեժիմով փոխադրել բեռները,նվազեցնելու համար վնասը մեր և օտար գործարարների համար: ՌԴ կողմից ոչ համարժեք պատասխան եղավ` կապված իր կողմից ճանաչված տարածքի կարգավիճակի հետ, ուստի մենք հրաժարվեցինք թույլ տալ բեռների փոխադրումն այդ տարածքով»,-ասել էր Կվիրիկաշվիլին: Մոսկվան հրապարակավ չմեկնաբանեց կատարվածը: PanARMENIAN.Net –ի հարցմանն ի պատասխան ՌԴ ԱԳՆ-ն չի մեկնաբանել հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը պահանջել է Հայաստանից ճանաչել Հարավային Օսիան: Սակայն, ՌԴ ԱԳՆ-ն չի հերքել, որ իրեն դիմել են Հարավային Օսիայի տարածքով տարանցման հարցով: Ի պատասխան ՌԴ ԱԳՆ-ն միայն հայտարարել է, որ «Հարավային Օսիայի տարածքով ավտոմոբիլային հաղորդակցության թեման հարկ է քննարկել այդ պետության իշխանությունների հետ»` դրանով իսկ անուղղակիորեն հաստատելով, որ Մոսկվան հրաժարվել է բանակցություններից կամ տարանցման կազմակերպումից առանց հարավօսական կողմի մասնակցության: Ցխինվալով անցնող ավտոճանապարհը 2008թ. ռուս-վրացական հակամարտությունից հետո փակ է և հիմնական ուղին, որը կապում է ՀՀ-ն ՌԴ հետ Վերին Լարսով անցնող ճանապարհն է, որը հաճախակի փակվում է սելավների և ձնահյուսների պատճառով: Հունիսի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել է, և այդ պատճառով փակվել է ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը: Անվտանգության նկատառումներից ելնելով նշված ավտոճանապարհով արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |