ՀՀ նախագահը ԶՈՒ շտաբի պետի տեղակալ, կորպուսների հրամանատարներ է նշանակել![]() 7 հուլիսի 2016 - 18:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով մի շարք փոփոխություններ են կատարվել ՀՀ զինված ուժերի ու պաշտպանության նախարարության բարձրագույն ղեկավարությունում: Գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ` ազատվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։ Նրա փոխարեն երրորդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել գնդապետ Գրիգորի Խաչատուրովը՝ հինգ տարի ժամկետով։ Ավելի վաղ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Մովսես Հակոբյանը նշանակվել էր պաշտպանության նախարարի տեղակալ: Գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետ` ազատվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երկրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։ Նրա փոխարեն երկրորդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել գնդապետ Դավիթ Մանուկյանը: Գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը նշանակվել է զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար` ազատվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության չորրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։ Նրա փոխարեն չորրորդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել գնդապետ Վալերիկ Քոչարյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |