Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը օլիմպիական ուղեգիր է նվաճել![]() 8 հուլիսի 2016 - 09:25 AMT PanARMENIAN.Net - Վենեսուելայում ընթացող APB-ի և WSB-ի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանը ներկայացնող 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում հաղթեց ուկրաինացի Վլադիմիր Մատվիչուկին և դուրս եկավ եզրափակիչ՝ նվաճելով Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քառորդ եզրափակչում Բաչկովը հաղթել էր Իռլանդիան ներկայացնող Պետեր Ռայմոնդ Մոյլթեդին: Եվ այսպես, բռնցքամարտի Հայաստանի հավաքականի 5 անդամ կմասնակցի Օլիմպիական խաղերին, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Հուլիսի 8-ի դրությամբ Հայաստանը 30 օլիմպիական ուղեգիր ունի: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |