Ուորլիք. ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովը ղարաբաղյան կարգավորումը քննարկելու ևս մեկ հնարավորություն է![]() 8 հուլիսի 2016 - 10:26 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովը ղարաբաղյան կարգավորումը քննարկելու ևս մեկ հնարավորություն է: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Նոր եմ ժամանել Վարշավա` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Սա ևս մեկ հնարավորություն է Հայաստանի և Ադրբեջանի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը քննարկելու համար», -ասվում է ամերիկացի համանախագահի գրառման մեջ: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 8-9-ը: Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 8-ին աշխատանքային այցով մեկնում է Լեհաստանի Հանրապետություն՝ մասնակցելու Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը, որն անցկացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում: Հանրապետության նախագահը Վարշավայում կունենա նաև երկկողմ հանդիպումներ: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |