Վարշավայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը. Մասնակցում է նաև ՀՀ նախագահը![]() 8 հուլիսի 2016 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 8-ին Վարշավայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպումը: Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 8-ին աշխատանքային այցով մեկնում է Լեհաստանի Հանրապետություն՝ մասնակցելու Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը: Հանրապետության նախագահը Վարշավայում կունենա նաև երկկողմ հանդիպումներ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը գրառում էր կատարել Twitter-ի իր միկրոբլոգում`նշելով, որ ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովը ղարաբաղյան կարգավորումը քննարկելու ևս մեկ հնարավորություն է: Ընթերցեք նաև. Ուորլիք. ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովը ղարաբաղյան կարգավորումը քննարկելու ևս մեկ հնարավորություն է ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |