Օբամա. ՆԱՏՕ-ն պետք է միջոցներ ձեռնարկի ԻՊ, ՌԴ և Brexit-ի դեմ![]() 8 հուլիսի 2016 - 11:36 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է մոբիլիզացնի քաղաքական կամքը և կոնկրետ քայլեր ձեռնարկի դիմակայելու համար այնպիսի մարտահրավերներին, ինչպիսիք են «Իսլամական պետությունը», ՌԴ-ն ու Բրիտանիայի դուրս գալը Եվրամիությունից` Brexit-ը: «ԻՊ կողմից հրահրված կամ իրականացված ահաբեկչություններն անմեղ մարդկանց կյանքեր են խլել ՆԱՏՕ-ի երկրներում` Օռլանդոյում և Փարիզում, Բրյուսելում և Ստամբուլում: Հակամարտությունները` Աֆրիկայից մինչև Սիրիա և Աֆղանստան ապաստան փնտրող փախստականների հոսքեր են ուղղել Եվրոպա: Ռուսական ագրեսիան Ուկրաինայի դեմ սպառնում է Եվրոպայի մեր տեսլականին` որպես միասնական, խաղաղ և ազատ տարածք: Բրիտանիայի քվեարկությունը ԵՄ-ից դուրս գալու օգտին կարևոր հարցեր է բարձրացնում եվրոպական ինտեգրման ապագայի մասին»,-գրել է Օբաման Financial Times-ում հրապարակված հոդվածում: «Վարշավայում, կարծում եմ, ՆԱՏՕ-ի և ԵՄ երկրները պետք է մոբիլիզացնեն քաղաքական կամքն ու կոնկրետ պարտավորություններ ստանձնեն` հակազդելու համար այդ մարտահրավերներին»,-հավելել է ամերիկացի առաջնորդը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հուլիսի 8-ին Վարշավայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 8-ին աշխատանքային այցով մեկնում է Լեհաստանի Հանրապետություն՝ մասնակցելու Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը: Հանրապետության նախագահը Վարշավայում կունենա նաև երկկողմ հանդիպումներ: Ընթերցեք նաև. Ուորլիք. ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովը ղարաբաղյան կարգավորումը քննարկելու ևս մեկ հնարավորություն է Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |