Հալեպը՝ պատերազմից առաջ ու հիմա՝ լուսանկարներում 8 հուլիսի 2016 - 12:03 AMT PanARMENIAN.Net - 2011 թվականի մարտի 15-ին Սիրիայում պատերազմ սկսվեց, որը մինչև օրս էլ շարունակվում է: Սիրիական ճգնաժամը ռազմական հակամարտություն է Սիրիայի օրինական իշխանությունների, նրանց սատարող Սիրիայի Զինված ուժերի, դաշնակիցների (Հեզբոլահ և այլն) և իրենց ընդդիմություն հռչակած Սիրիայի ազատ բանակի, Ալ Քաիդայի սիրիական խմբավորումների, Քաթարի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, ԱՄՆ-ի ու Եվրոպական մի շարք երկրների կողմից ռազմական ու ֆինանսական աջակցություն ստացող ահաբեկչական կազմակերպությունների («Ալ-Նուսրա» և այլն) միջև։2016-ի փետրվարի 27-ից երկրում հրադադար է գործում, որին, սակայն, չեն միացել «Իսլամական պետությունը», «Ալ-նուսրան» և բոլոր այն խմբավորումները, որոնք ՄԱԿ-ն ահաբեկչական է ճանաչել: Սիրիայի պատերազմն ավելի քան 160.000 մարդու կյանք է խլել, դրա պատճառով երկիրը լքել է մոտ 2.600.000 քաղաքացի։ 2013-ին ճգնաժամից թուլացած երկրի տարածքների մի մասն անցել է ինքնահռչակ ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման վերահսկողության տակ։ Պատերազմի տարիներին դարավոր պատմություն ունեցող երկրի բազմաթիվ քաղաքներ, հուշակոթողներ ավերվեցին, մասնավորապես՝ մայրաքաղաք Դամասկոսում ու տնտեսական մայրաքաղաք Հալեպում: Ստորև վերջինիս տեսարժան վայրերն են՝ ավերվածություններից առաջ ու հետո:
Վերևում Հալեպի Օմայան մզկիթն է
Քաղաքային տեսարաններից
Լուսանկարներում Հալեպի Հին շուկան է ու դրա մնացորդները
Քաղաքային տեսարաններից
Հալեպի տեսարաններից
Առևտրի կենտրոններից մեկում
Սբ Իլիա Մարոնիտի տաճարի ներսում
Հալեպի հայկական Սրբոց քառասնից մանկանց մայր եկեղեցին է
Սբ Իլիայի տաճարն է Հալեպում Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Ադրբեջանում գտել են կորած զինծառայողի մարմինը Հարուցվել է քրգործ Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական «Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ տեքստն ամբողջականացված չէ»,-ասել է նա Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել |