Հայաստանը՝ «Հավերժական արև»-ի երկիր. Մշակվել է ազգային բրենդի տարբերանշանը

Հայաստանը՝ «Հավերժական արև»-ի երկիր.  Մշակվել է ազգային բրենդի տարբերանշանը

PanARMENIAN.Net - Ինչպես հայտնի է, ամերիկյան GK Brand ընկերությունը 2014-ից աշխատում է Հայաստանի ազգային բրենդի ստեղծման վրա:

Ընկերության գործադիր տնօրեն և բրենդային հարցերով մասնագետ Վազգեն Քալայջյանը հուլիսի 6-ին LinkedIn սոցցանցի իր էջում ներկայացրել է Հայաստանի «Հավերժական արև» տարբերանշանը՝ գործակալության կողմից մշակված:

Տարբերանշանն իրենից ներկայացնում է բացվող ծաղիկ, որի թերթիկները տարածված են 8 կողմի վրա՝ արևի շողերին նմանվելով, որպես Հայաստանի հավերժության խորհրդանիշ: Տարբերանշանը ներառում է եռագույն դրոշի գույները: Չորրորդ գույնը՝ մուգ կարմիրն է՝ նռան գույնը։

Խորհրդանշի կենտրոնից դուրս տարածվող կետերը խորհրդանշում են սփյուռքը։ Տարբերանշանի տարրերից են նաև քարերը, քանի որ Հայաստանը քարերի և լեռների երկիր է:

2014-ի փետրվարին ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջև ստորագրվել է Ազգային բրենդի մշակման աշխատանքների իրականացմանն ուղղված նվիրաբերության հուշագիր:

Նախատեսվում է, որ ազգային բրենդի մշակման համար կպահանջվի մոտ 400.000 դոլար, որից 150.000 դոլարը (62 մլն դրամ) հատկացվել է պետական բյուջեից, մնացած գումարները պետք է հայթայթվեն այլ աղբյուրներից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---