ԱՄՆ Սենատն ընդունել է Հայաստանին ավելի քան $24 մլն տրամադրելու առաջարկը 8 հուլիսի 2016 - 11:56 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետությանը և մեր տարածաշրջանին ֆինանսական օգնություն ցուցաբերելու առաջարկին։ Այդ մասին տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը: Կայացված որոշման համաձայն՝ ԱՄՆ Սենատը համաձայնվել է 24 մլն 112.000 ԱՄՆ դոլարի օգնություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետությունը և 10 մլն 936.000 ԱՄՆ դոլարի՝ Ադրբեջանին։ Նշվում է, որ այդ գումարները չպետք է ծախսվեն ռազմական նպատակներով։ Նախատեսվում է մեկական միլիոն դոլար տրամադրել երկու երկրի արտաքին ռազմական ֆինանսավորման և ևս մեկական 600 հազար դոլար՝ երկու երկրի միջազգային ռազմական կրթության վերապատրաստման համար, գրում է Aravot.am-ը։ Որոշումը կայացնելիս հաշվի է առնվել, որ Հայաստանը մեկ շնչին բաժին հասնող ամենաշատ փախստականներ ընդունած եվրոպական երրորդ երկիրն է։ 2016-ին ԱՄՆ-ն նախատեսում է բյուջեով $22 մլն 412.000 հատկացնել Հայաստանին՝ որպես տնտեսական օգնություն: 2015-ի համեմատ, այդ գումարն ավելին է 22%-ով: Սակայն, 2016-ին ևս ԱՄՆ-ի բյուջեով հատկացումներ չեն նախատեսվում Լեռնային Ղարաբաղի համար։ 2016-ի փետրվարին ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը (ANCA) դիմել էր Միացյալ Նահանգների իշխանություններին` պահանջելով ավելացնել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին տրամադրվող ֆինանսական օգնության չափը, ինչպես նաև ամրապնդել հայ-ամերիկյան առևտրային կապերը:ANCA-ն պահանջում է Հայաստանին տրամադրվելիք տնտեսական օգնության չափը հասցնել $40 մլն-ի, ինչպես նաև $10 մլն հատկացնել Հայաստանում ապաստանած մոտ 20.000 սիրիահային օգնելու համար: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |