Պայթյուններ Բաղդադի արվարձանում. 35 զոհ, 60 վիրավոր 8 հուլիսի 2016 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Բաղդադից դեպի հյուսիս գտնվող Բալադ քաղաքի արվարձանում տեղի ունեցած մի շարք պայթյունների հետևանքով 35 մարդ է զոհվել, ևս 60-ը` վիրավորվել է: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին 30 զոհվածի և 52 վիրավորի մասին: Պայթյունների շարքը շիաների սրբություն համարվող Բալադում, որը Իրաքի մայրաքաղաքից մոտավորապես 90 կմ հեռավորության վրա է գտնվում, տեղի է ունեցել հուլիսի լույս 8-ի գիշերը: Սկզբից մահապարտ ահաբեկիչը գործի է դրել պայթուցիկ սարքը դամբարանի մուտքի մոտ, որտեղ ոստիկաններ էին կանգնած: Երկրորդ մահապարտն իրեն պայթեցրել է հենց դամբարանի ներսում: Դրանից հետո սրբավայրի շրջանը հրթիռակոծվել է, հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»: Ավելի վաղ Իրաքում մեկ այլ խոշոր ահաբեկչություն էր տեղի ունեցել: Ականապատ մեքենան պայթել էր հուլիսի լույս 3-ի գիշերը Բաղդադրի կենտրոնում` Էլ Քարադա շրջանում, որտեղ գտնվում են մեծ թվով ռեստորաններ ու առևտրային կենտրոններ: Պայթյունն այնքան հզոր էր, որ մի շարք շենքերում հրդեհ է սկսվել: Այդ ահաբեկչությունից զոհվեց 250 մարդ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել Վանաձոր–Ալավերդի–Այրում– Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար եքենաների համար Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ Բացվել է CaseKey ակադեմիան Ծրագրի ավարտին թիմերը պետք է լուծեն իրական բիզնես խնդիր Ըստ Դանիելյանի՝ ԱԺ խորհրդի նիստը կկայանա ժամը 16։00-ին. Բագրատ սրբազանը կոչ է արել հավաքվել ԱԺ-ի մոտ «Սա անվստահության գործընթացի առաջին քայլն է»,–ասել է սրբազանը |