Լարսը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար![]() 8 հուլիսի 2016 - 12:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ Լարսի ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Նշվում է, որ Հանրապետության պտուղ-բանջարեղեն արտահանողները կարող են անարգել կազմակերպել իրենց բեռնափոխադրումները: Ճանապարհն առայժմ բաց է առավոտյան ժամը 06:00-ից մինչև 20:00-ն: Հունիսի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել է, և այդ պատճառով փակվել է ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը: Անվտանգության նկատառումներից ելնելով նշված ավտոճանապարհով արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Կարդացեք նաև՝ ՌԴ ԱԳՆ-ն անուղղակիորեն հաստատել է` Մոսկվան մերժել է Հարավային Օսիայով տարանցման մասին ՀՀ հետ բանակցությունները Փոխնախարար. Ծիրանի արտահանման կրճատումը պայմանավորված չէ Լարսի փակ լինելով Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |