ԵԽ ղեկավար. Brexit-ը Եվրոպայում «դոմինոյի էֆեկտ» չի ունենա![]() 8 հուլիսի 2016 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդի նախագահ, Լեհաստանի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկը չի կարծում, թե Մեծ Բրիտանիայի դուրս գալը Եվրամիության կազմից նախադեպ կհանդիսանա անդամ այլ պետությունների համար: Մեծ Բրիտանիայում հունիսի 23-ին տեղի ունեցած ԵՄ անդամության վերաբերյալ հանրաքվեում հաղթանակ են տարել ԵՄ-ից դուրս գալու կողմնակիցները` հավաքելով ձայների 51,8 տոկոսը: ԵՄ կազմում մնալու օգտին քվեարկել է 48%-ը: Վարչապետ Քեմերոնը հայտարարեց, որ հրաժարական կտա: Տուսկը լուրջ սխալ է անվանել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը: «Մենք չենք կարող Brexit-ը մեկնաբանել որպես ազդանշան մյուսների համար: Դա լուրջ, բայց միջադեպ էր»,-ասել է նա: Տուսկը նաև մեկնաբանել է քաղաքական իրավիճակը Լեհաստանում` անվանելով այն շեղում Լեհաստանում ազատական ժողովրդավարության դասական տարբերակից` ՆԱՏՕ-ի և ԵՄ տեսակետից», հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ նրա, Լեհաստանը հեռանում է ԵՄ կենտրոնից ծայրամաս: Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հակառակորդները ցանկանում են այդ հարցի վերաբերյալ նոր հանրաքվե անցկացնել: Այդ է վկայում Միացյալ Թագավորության խորհրդարանի կայքում հրապարակված խնդրագիրը: Նոր հանրաքվեի նախաձեռնողները կոչ են անում կառավարությանը կանոն կիրառել, որի համաձայն, եթե Brexit-ին (ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվե) կողմ կամ դեմ քվեարկածների քանակը 60 տոկոսից պակաս է, իսկ մասնակցությունը 75 տոկոսից ցածր, ապա հարկավոր է նոր քվեարկություն անցկացնել: Ընթերցեք նաև. Օբամա. ՆԱՏՕ-ն պետք է միջոցներ ձեռնարկի ԻՊ, ՌԴ և Brexit-ի դեմ Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |