Աթլետիկայի Հայաստանի թիմը Օլիմպիադային 6 աթլետով կներկայանա![]() 8 հուլիսի 2016 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Աթլետիկայի Հայաստանի թիմը 31-րդ ամառային Օլիմպիական խաղերին կներկայացնի 6 աթլետներ: Ուկրաինայում կայացած օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ հեռացատկորդ Գոռ Ներկարարյանը ցատկելով 8 մետր 15 սմ Օլիմպիական խաղերի վարկանիշ է նվաճել, տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: Մինչ այս աթլետիկա մարզաձևից Օլիմպիական ուղեգրեր էին նվաճել Ամալիյա Շարոյանը (հեռացատկ), Լևոն Աղասյանը (եռացատկ), Գայանե Չիլոյանը (վազք), Դիանա Խուբեսերյանը (վազք), Լիլիթ Հարությունյանը (արգելավազք): Ընդհանուր առմամբ Հայաստանը հուլիսի 8-ի դրությամբ ունի 31 ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր: Հղումներ թեմայով. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |