ՆԱՏՕ-ն կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին նվազեցնել լարվածությունը 8 հուլիսի 2016 - 15:14 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն կոչ է անում ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին նվազեցնել լարվածությունը և ձեռնպահ մնալ բռնությունից: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Վարշավայում ընթացող գագաթնաժողովում: «Ակնկալում եմ, որ մեր կոմյունիկեում ևս կհիշատակենք ղարաբաղյան հակամարտությունը: Մեր ուղերձը հետևյալն է` կոչ ենք անում բոլոր կողմերին նվազեցնել լարվածությունը, ձեռնպահ մնալ բռնությունից և շարունակել խաղաղ և բանակցությունների հիման վրա լուծում գտնելու փորձերը: Մենք սատարում ենք խաղաղ կարգավորման բոլոր ջանքերին»,- ասել է Ստոլտենբերգը լրագրողներին գագաթնաժողովի մեկնարկից առաջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 8-ին աշխատանքային այցով մեկնել է Լեհաստան՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը: Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր, որ ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովը ղարաբաղյան կարգավորումը քննարկելու ևս մեկ հնարավորություն է: «Նոր եմ ժամանել Վարշավա` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Սա ևս մեկ հնարավորություն է Հայաստանի և Ադրբեջանի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը քննարկելու համար», -ասվում է ամերիկացի համանախագահի գրառման մեջ: Ընթերցեք նաև. Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ն ողջունում է Վրաստանի առաջընթացը որպես անդամության թեկնածուի Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |