$20 մլն` ՀՀ շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանը 8 հուլիսի 2016 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Կանաչ կլիմայի հիմնադրամը (Green Climate Fund) $ 20 մլն կհատկացնի Հայաստանին շենքերի էներգաարդյունավետությունը բարձրացնելու համար: Որոշումն ընդունվել է հիմնադրամի՝ Հարավային Կորեայի Սոնգդո քաղաքում տեղի ունեցած համաժողովին, հայտնում է Civilnet-ը: Ծրագիրը մշակվել և ներկայացվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) կողմից: Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության ղեկավար Բրեդլի Բուսետոն Թվիթերում գրառում է արել, որ Հայաստանը ԱՊՀ երկրներից առաջինն է, որը նման ֆինանսավորում է ստանում: Սոնգդոյում Կանաչ կլիմայի հիմնադրամի հանդիպմանը ութ նոր ծրագրի առաջարկներ են քննարկվել: ՄԱԿ-ի տարածած տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի ներկայացրած նախագիծը կնպաստի երկրում հանրային և մասնավոր շենքերի էներգախնայողության ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն և կիրականացվի Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ: Հայաստանից այս նախագիծն առաջինն է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայից, որ հաստատվել է խորհրդի կողմից։ Կանաչ կլիմայի հիմնադրամը Կլիմայի փոփոխությունների մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի շրջանակներում ստեղծված հիմնադրամ է, որի նպատակն է աջակցել զարգացող երկրներին պայքարելու կլիմայական փոփոխությունների դեմ: Հիմնադրամը հաշվետու է ՄԱԿ-ին: Այն ստեղծվել է 194 երկրների կողմից: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |