Առաջին SMM Forum-ը Հայաստանում. Արտասահմանցի փորձագետները կկիսվեն իրենց փորձով 8 հուլիսի 2016 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Global Media Lab-ը Հայաստանում առաջին անգամ SMM Forum է կազմակերպում ինտերնետ մարքեթինգի, վաճառող քոնթենթի և գրաֆիկական դիզայնի մասին արտասահմանյան և փորձագետների մասնակցությամբ: Այն տեղի կունենա հուլիսի 16-ին՝ ժամը 15:00-ին, Best Western Congress հյուրանոցում: Մասնակիցները կծանոթանան SMM տենդենցներին ու կիրառվող գործիքներին առաջատար մասնագենտերից, որոնց ընկերություններն աշխարհի TOP Digital Agency-ների ցանկում են: Ֆորումին ելույթ կունենան Genius Marketing ընկերության հիմնադիր Օլես Տիմոֆեևն Ուկրաինայից, Affect ընկերության կրեատիվ տնօրեն Իլյա Կորնեևը Մոսկվայից, Iris Media ընկերության մարքեթինգի և հաղորդացման տնօրեն Գայանե Գրիգորյանը Դուբայից, Neo Media ընկերության տնօրենՎարդան Պապիկյանը, Պանարմենիան Մեդիա Գրուպ ընկերությունների խմբի դիզայնի բաժնի ղեկավարՍեդրակ Մկրտչյանը և Global Media Lab ընկերության հիմնադիր տնօրեն Սեդա Վարդանյանը:
Ֆորումի խոսնակները՝ Գայանե Գրիգորյան, Վարդան Պապիկյան, Իլյա Կորնեև, Սեդա Վարդանյան, Սեդրակ Մկրտչյան, Օլես Տիմոֆեև Ֆորումի նպատակն է փոխանցել նոր գիտելիքներ, ծանոթացնել ոլորտի նորարարություններին, նպաստել Հայաստանում SMM ոլորտի զարգացմանը, SMM մասնագետների գիտելիքների խորացմանը, փորձի փոխանակմանը, ստեղծել կապ հայ և արտասահմանյան ընկերությունների մասնագետների և ոլորտով հետաքրքրվող անձանց միջև: Մասնակիցներին կպատմեն, թե ինչպես է աշխատում SMM-ը և ինչու է այն անհրաժեշտ, ինչ ֆորմատով կարող է այն իրականացվել և ինչ արդյունքի բերել, ինչպես բարձրացնել համացանցում ընկերության արդյունավետությունը, որ սոցիալական ցանցերն օգտագործել առաջնային, սոցցանցերում առաջմղման ռազմավարությունների տարբերությունները, ինչպես կազմել քոնթենթ-պլան և հետևել դրա արդյունավետությանը ցուցանիշներով և ոչ միայն: Ֆորումի ժամանակ մասնակիցները կստանան աշխատանքային ձեռնարկ ինտերնետ մարքեթինգի վերաբերյալ ինքնուրույն ֆեյսբուքյան էջերի կառավարման և առաջխաղացման վերաբերյալ, ինչպես նաև մասնակցության հավաստագիր: Մասնակցության արժեքը 10.000 դրամ է: Գրանցվել կարելի է ֆորումի կայքում մինչև հուլիսի 11-ը: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |