ՀՀ ՄԻՊ-ը քննադատել է hարկային օրենսգրքի նախագիծը՝ առաջակություններ անելով 8 հուլիսի 2016 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանըհանդես է եկել Հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ մի շարք դիտարկումներով և առաջարկություններով: Ըստ Օմբուդսմենի աշխատակազմի հաղորդագրության, հաշվի առնելով նախագծի կարևոր նշանակությունը գործարարների շահերի և ընդհանրապես հարկ վճարողների իրավունքների պաշտպանության հարցում՝ Թաթոյանն իրականացրել է դրա ուսումնասիրություն: Նախագծի կոնկրետ կարգավորումների վերաբերյալ օմբուդսմենի հիմնական նկատառումները հետևյալն են. -Նախագծով առաջարկվում է ավելացնել 120.001-100.0000 ՀՀ դրամ աշխատավարձի համար նախատեսված եկամտային հարկը՝ 26-ից դարձնելով 28 տոկոս: Այսկերպ միջին աշխատավարձ ստացող անձանց համար ավելանում է եկամտային հարկը, և, արդյունքում, բնակչության զգալի մասի համար հարկային բեռը ոչ թե թեթևանում է, այլ ընդհակառակը՝ ավելանում: - Նախագիծը սահմանում է, որ շրջանառության հարկ վճարող կարող է համարվել այն առևտրային կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը և նոտարը, ում նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության և այլ եկամուտների հանրագումարը չի գերազանցել 40 մլն ՀՀ դրամը (…): Սահմանված 40 մլն ՀՀ դրամը գերազանցելու դեպքում առևտրային կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը և նոտարը կհարկվեն ավելացված արժեքի հարկով: Առաջարկում ենք վերանայել շրջանառության հարկի կիրառման Նախագծով առաջարկվող շեմի իջեցումը, քանի որ Նախագծով առաջարկվող տարբերակն, ըստ էության, հետընթաց է թե՛ գործող կարգավորումների, թե՛ մինչև 2014 թվականը գործող օրենսդրության համատեքստում: - Նախագծի համաձայն՝ հարկային իրավախախտման համար հարկ վճարողները կամ հարկային գործակալները հարկային պատասխանատվության են ենթարկվում բացառապես Օրենսգրքով և վճարների վերաբերյալ ՀՀ օրենքներով սահմանված հիմքերով և կարգով: Այնինչ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում առկա են մի շարք համանման իրավախախտումներ, որոնց դեպքում կիրառվում է վարչական պատասխանատվություն: Առաջարկում ենք հարկային իրավախախտման համար հարկ վճարողների կամ հարկային գործակալների հարկային պատասխանատվությունը սահմանել այնպես, որ բացառվի հարկային և վարչական պատասխանատվության ենթակա որևէ իրավասուբյեկտի՝ իր իրավական կարգավիճակով պայմանավորված հանգամանքներով կրկնակի պատասխանատվության ենթարկվելու հնարավորությունը: Հարկային օրենսգրքի նախագիծն Ազգային ժողովը հունիսի 15-ին ընդունել է առաջին ընթերցմամբ, երկրորդ ընթերցումը տեղի կունենա խորհրդարանի աշնանային նստաշրջանում: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը Բլինքեն. ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված աշխատանքը Նա նշել է, որ Վաշինգտոնը, նախկինի պես, պատրաստ է աջակցել այդ ջանքերին Ուկրաինացի պաշտոնյա․ ՀՀ-ն ճիշտ ժամանակին է ընտրել ինքնուրույն լինելու ճանապարհը Նա նշել է, որ ժամանակակից աշխարհում այն երկիրը, որը ներքին ուժեղ կամք ունի, որտեղ կա հզոր ներքին կորիզ, երբեք մենակ չի մնա Լեմկինի ինստիտուտը ստորագրահավաք է սկսել՝ կոչ անելով Ալիևին ազատ արձակել բոլոր հայ գերիներին «Նրանց կալանավորումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է»,- ասվում է հայտարարության մեջ |