Bloomberg. Նույնիսկ կրկնակի արժեզրկումից հետո ադրբեջանական մանաթը դեռ չի հասել «հատակին» 8 հուլիսի 2016 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Էներգառեսուրսների գների աճը նպաստում է հումքային արտահանմամբ զբաղվող երկրների արժույթներին, սակայն, ադրբեջանական մանաթը հոսանքին հակառակ է գնում` շարունակելով արժեզրկվել: Այսպիսի եզրակացության են եկել Bloomberg.-ի վերլուծաբանները, հայտնում է Haqqin.az-ը: Վերլուծաբանները նշում են, որ 2015-ին երկու արժեզրկումների արդյունքում նույնիսկ դոլարի հանդեպ ավելի քան 50 տոկոսով արժեզրկվելով, ադրբեջանական մանաթը դեռ չի հասել անկման «հատակին»: «Հունիսը վատագույնն էր այդ արժույթի համար 2016-ի հունվարից ի վեր, երբ ճգնաժամը նավթի շուկաներում ամենաթեժ փուլում էր»,-ասվում է վերլուծության մեջ: «ԽՍՀՄ նախկին հանրապետությունների թվում նավթի արտահանմամբ մեծությամբ երրորդ արժութային շուկան չի կարողանում կայունանալ. նավթադոլարների հոսքը չի բավարարում ֆիզիկական անձանց ու բանկերի կարիքները ծածկելու համար»,-ասվում է վերլուծության մեջ: «Մանաթի կայուն վերականգնման համար հիմնական խոչընդոտն ավանդների դոլարացման բարձր աստիճանն է»,-ասել է ING Groep NV ՌԴ և ԱՊՀ գծով գլխավոր տնտեսագետ Դմիտրի Պոլևոյը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու նրա մերձավոր գործարարները 2015-ին խոշոր գումարներ են վաստակել ազգային արժույթի արժեզրկման ժամանակ: Այդպիսի եզրակացության է եկել Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտման կենտրոնը (OCCRP): Ադրբեջանի տնտեսության մեջ ոչ նավթային հատվածն ընդամենը 2,3% է կազմում: Դա նշանակում է, որ մանաթի սրընթաց արժեզրկումից հետո տարիներ կպահանջվեն, որպեսզի Ադրբեջանը կարողանա համաշխարհային շուկա արտահանել ոչ նավթային սեկտորի ապրանքներ: Ուստի երկրում մեծ է լինելու ներմուծվող ապրանքների պահանջարկը, իսկ դա գործունեության լայն դաշտ է ստեղծում մաքսանենգների և ընդհատակյա առևտրի համար, գրում է պարբերականը: Մինչդեռ հայտնի է դարձել, որ 2015-ի տվյալներով Ադրբեջանի կառավարությունը 350 մլն մանաթով կրճատել է սոցիալական նախագծերի ֆինանսավորումը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Կիրանցեցիները թույլ չեն տվել սահմանազատման աշխատանքներ տանել․ Սանոսյանն ասել է՝ իրենք չեն այդ սահմանը գծել՝ 1976–ին է գծվել «Ճանապարհը կառուցենք՝ ինքն իրենով կլինի անվտանգություն»,–ասել է Սանոսյանը Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում Դեսպան․ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին Նա նշել է, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից |