Հայաստանում բասկետբոլային ակումբ է կազմավորվել՝ «Ուրարտու»![]() 8 հուլիսի 2016 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Հայկական բասկետբոլային ակումբը, որը կմրցի ռուսական Սուպերլիգայում, հանդես կգա «Ուրարտու» անունով: Ակումբը հիմնականում համալրված կլինի բասկետբոլի Հայաստանի հավաքականի անդամներով, կհրավիրվեն նաև արտասահմանցի բասկետբոլիստներ: Թիմը կմարզի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: Թիմն առաջին մարզումները կանցկանցի օգոստոսին «Միկա» մարզահամալիրում: Դեռևս խորհրդային Հայաստանում կար տղամարդկանց «Ուրարտու» բասկետբոլային ակումբ: Այդ տարիներին «Ուրարտու» ակումբում է հանդես եկել նաև բասկետբոլի Հայաստանի հավաքականի ներկայիս մարզիչ Տիգրան Գյոկչյանը: Հուլիսի 3-ին, բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը, առաջին անգամ մասնակցելով Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը, արժանացել է չեմպիոնի կոչմանը՝ եզրափակչում հաղթելով առաջնության գործող չեմպիոն Անդորրային: Կարդացեք նաև՝ Բասկետբոլի հավաքականի մարզիչ. Ունենք մարտունակ հավաքական, պետք է նաև բազային թիմ ստեղծենք Հղումներ թեմայով. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |