Facebook Messenger-ում «գաղտնի» չատեր կգործարկվեն 8 հուլիսի 2016 - 20:00 AMT PanARMENIAN.Net - Facebook-ը հայտարարել է իր մեսենջերի համար «գաղտնի» չատերի ստեղծման մասին: Հիմնական տարբերությունն այն է լինելու, որ «գաղտնի» չատերում գրված հաղորդագրությունները հնարավոր կլինի ընթերցել միայն երկու սարքի վրա՝ ուղարկողի ու ստացողի: Որոշ ժամանակ անց (օգտատերն ինքը կորոշի ժամանակը) հաղորդագրություններն ավտոմատ կջնջվեն: Այժմ այդ հնարավորությունը հասանելի է միայն սահմանափակ քանակությամբ օգտատերերի համար, որոնց թիվը 2016-ի ամռան ընթացքում կավելանա: Թե երբ ծառայությունը հասանելի կլինի բոլորի համար, դեռ չի հայտարարվում, փոխանցում է Slon.ru-ն: «Գաղտնի» չատերի հնարավորությունը 2013-ից գործում է Telegram մեսենջերում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Ֆրանսիան ողջունել է ՀՀ–ին և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն Ալմաթիում Ֆրանսիան կոչ է արել շարունակել սահմանազատումն ու քննարկումները խաղաղության պայմանագրի շուրջ IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի՝ 2024-ի թվով 2-րդ տրանշը Սա IDBank-ի դոլարային պարտատոմսերի հոբելյանական 25-րդ թողարկումն է Բագրատ սրբազան․ Իշխան Զաքարյանը չի մերժել միանալ գործընթացին Սրբազանը հավելել է, որ առաջին անգամ կարող ենք ասել, որ ընդդիմադիր խմբակցությունները հաղթահարել են առաջին փուլը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը Այցն աշխատանքային է |