Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան. Նահանգները պետք է ավելի մեծ դեր խաղան ԼՂ կարգավորման մեջ![]() 9 հուլիսի 2016 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգները կարող են և պետք է ավելի մեծ դեր խաղան Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործում: Այս մասին ասել է Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան, վերլուծաբան Քենեթ Յալովիցը: «Կարծում եմ՝ ամերիկյան և եվրոպական ավելի մեծ ներգրավվածությունը ղարաբաղյան հարցում շատ կարևոր է, սակայն կարևոր է նաև, որ հայկական և ադրբեջանական հասարակության առաջնորդներն իրենց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստեն», մեջբերում է «Ամերիկայի Ձայն»-ը: Յալովիցի խոսքով, Ռուսաստանն ու Արևմուտքը պետք է օգնեն հակամարտող կողմերին խաղաղություն հաստատել. «Ռուսաստանն այժմ բացասական դեր է խաղում՝ զինելով երկու կողմին: Ինձ դա կառուցողական չի թվում: Արևմուտքն ու Ռուսաստանը պետք է համաձայնության գան և փորձեն կողմերի միջև իրական բանակցություններ խթանել, որպեսզի դրվեն խաղաղ կարգավորման հիմքերը»: Հայ և ադրբեջանական ժողովուրդներին խաղաղության ուղիով տանելու մասին էր խոսում նաև Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան, վերլուծաբան Ջոն Հերբսթը. «Պետքարտուղարությանն անհրաժեշտ է ավելի լուրջ դեր ստանձնել այս ճգնաժամի կարգավորման գործընթացում՝ մանրամասն հետազոտելով կարգավորման հեռանկարները հայկական և ադրբեջանական հասարակություններում»: Ատլանտյան խորհուրդի վերլուծաբան Ագնիա Գրիգասի խոսքով, հակամարտությունը չի բխում ոչ հայկական ոչ ադրբեջանական ժողովուրդների շահերից: «Միակ կողմը, որ շահում է այս տևական հակամարտությունից Ռուսաստանն է: Ղարաբաղյան խնդրի ներկա կարգավիճակը խոչընդոտում է Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական, քաղաքական և հասարակական զարգացմանը». - ասել է նա: Հուլիսի 7-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Օբաման բարձր է գնահատել Ռուսաստանի ջանքերը Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում: ԱՄՆ նախագահը պատրաստակամություն է հայտնել ինտենսիվացնել ՌԴ և Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ համատեղ ջանքերը հակամարտության համապարփակ կարգավարմանը հասնելու նպատակով: Կողմերը պայմանավորվել են շարունակել այդ ուղղությամբ տարվող ակտիվ համատեղ աշխատանքը` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Կարդավեք նաև՝ Սարգսյանն ու Քերին քննարկել են Պուտին-Օբամա հեռախոսազրույցում ԼՂ կարգավորմանն անդրադարձը ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |