Ուորլիք. ԱՄՆ-ն պատրաստ է օգնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը![]() 9 հուլիսի 2016 - 11:15 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն պատրաստ է օգնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այդ մասին հուլիսի 9-ին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հուլիսի 8-ին Վարշավայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում առանձին հանդիպումներ են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: «ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին խոսել է նախագահներ Սարգսյանի և Ալիևի հետ: Բոլոր կողմերը մերժում են ռազմական ճանապարհն ու հավատարիմ են բանակցային կարգավորմանը: ԱՄՆ-ն պատրաստ է օգնել հակամարտության կարգավորմանը»,-ասվում է ամերիկացի համանախագահի գրառման մեջ: Աշխատանքային այցով Լեհաստանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 8-ի երեկոյան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Նախագահը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի շարունակական ջանքերը` ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը: Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովը ղարաբաղյան կարգավորումը քննարկելու ևս մեկ հնարավորություն է: Ընթերցեք նաև. Սարգսյանն ու Քերին քննարկել են Պուտին-Օբամա հեռախոսազրույցում ԼՂ կարգավորմանն անդրադարձը Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |