Արթուր Ջանիբեկյանը` «Ռուսաստանի մեդիա մենեջեր 2016» մրցանակի դափնեկիր![]() 9 հուլիսի 2016 - 12:39 AMT PanARMENIAN.Net - «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ» ԲԸ ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի և ռուսական ՏՆՏ հեռուստաալիքի ղեկավար Արթուր Ջանիբեկյանը երկրորդ անգամ դարձել է «Ռուսաստանի մեդիա մենեջեր 2016» պրոֆեսիոնալ մրցանակի դափնեկիր: Ոսկե արձանիկը շնորհվել է Ջանիբեկյանին «Գազպրոմ մեդիա հոլդինգի» ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ստեղծման ու արդյունավետ կառավարման» համար: Արթուր Ջանիբեկյանը Comedy Club Production-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսերն է, Comedy Club հայտնի հումորային շոուի հիմնադիրներից մեկը: Ջանիբեկյանը կառավարում է 2015-ի ստեղծած «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ» ԲԸ ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգը, որը միավորում է 5 հայտնի ժամանցային հեռուստաալիք: Նախորդ անգամ Արթուր Ջանիբեկյանը հաղթող էր ճանաչվել «Ռուսաստանի մեդիա մենեջեր» անվանակարգում 2012 թվականին` պարգևատրվելով «Բրենդերի և հեռուստատեսային արտադրանքի ստեղծման գործում բացառիկ ծառայությունների, ինչպես նաև հեռուստատեսության ոլորտում ամենամեծ գործարքի համար» անվանակարգում: Մրցանակը սահմանվել է 2001-ին «Նովոստի ՍՄԻ» հանդեսի նախաձեռնությամբ` մեդիաբիզնեսի և հեռահաղորդակցությունների ոլորտում առավել նշանակալի իրադարձությունների և երևույթների քարոզչության նպատակով: Պարգևը շնորհվում է զանգվածային լրատվության միջոցների, գովազդային և PR ինդուստրիայի փոթ-մենեջերներին: Գրան պրիին արժանացել է «Գազպրոմ մեդիա հոլդինգի» գլխավոր տնօրեն Դմիտրի Չերնիշենկոն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |