Խորհրդարանական ընտրություններ. Ռուսաստանը կհամաձայնվի հայ ժողովրդի ցանկացած ընտրության հետ 3 ապրիլի 2007 - 19:34 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի միջազգային հանրությունը 2007 թվականի մայիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների օբյեկտիվ պատկերն ստանա: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքերով, ԵԱՀԿ դիտորդական առաքելությունում կան Ռուսաստանի ներկայացուցիչներ: «Ռուսաստանի ներկայացուցիչներն առավելագույնս ներկայացված կլինեն թե ԱՊՀ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) եւ թե ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելություններում: Մենք ամբողջությամբ օգտագործել ենք մեր քվոտան եւ 30 դիտորդ ենք ուղարկել: Ռուսաստանը կհամաձայնվի հայ ժողովրդի ցանկացած ընտրության հետ»,- ընդգծել է Սերգեյ Լավրովը:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |