Ահաբեկիչները Պալմիրայի մոտ սիրիական բանակի ուղղաթիռ են խոցել 9 հուլիսի 2016 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Պալմիրայի շրջակայքում գրոհայինները սիրիական կառավարական բանակի Մի-24 հարվածային ուղղաթիռ են խոցել: «Սիրիայի ԶՈւ-ն Մի-24 ուղղաթիռ է կորցրել Պալմիրայի մոտակայքում: Ուղղաթիռը խոցել են ահաբեկիչները ցամաքից»,-ասել է սիրիական ռազմական աղբյուրը, հայտնում է «Ինտերֆաքսը»: Ըստ աղբյուրի, անձնակազմի ճակատագիրն անհայտ է: Մի-24-ը հարվածային ռուսական ուղղաթիռ է, որի արտադրությունը սկսվել է դեռևս խորհրդային տարիներին` ավելի քան 40 տարի առաջ: Մի-24-ը առավել տարածված հարվածային ուղղաթիռն է աշխարհում: Ավելի վաղ սիրիական Հմեյմիմում ՌԴ ավիաբազայի ներկայացուցիչն ասել էր, որ բոլոր ռուսական մարտական ուղղաթիռները, որոնք գտնվում են Սիրիայի տարածքում, նախատեսված առաջադրանքերը կատարելով, բարեհաջող վերադարձել են, կորուստներ չկան: Պալմիրան ազատագրվեց «Իսլամական պետության» ահաբեկիչներից 2016-ի մարտի 27-ին: Գործողությունն իրականացրել են սիրիական բանակի ստորաբաժանումները ռուսական ավիացիայի և հատուկ ուժերի աջակցությամբ: ԻՊ հսկողության տակ Պալմիրան գրեթե մեկ տարի մնաց, այդ ընթացքում ահաբեկիչները մեծ ավերածություններ գործեցին քաղաքում, ճարտարապետական կոթողներ պայթեցվեցին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |