Մերկել. ՌԴ-ն և ՆԱՏՕ-ն պետք է համաձայնեցնեն գործողությունները![]() 9 հուլիսի 2016 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի գործողությունների համաձայնեցումը փոխշահավետ կլինի: Այդ մասին հայտարարել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը: «Կարծում եմ, դա փոխշահավետ է, ինչպես, օրինակ, դա տեղի է ունենում Սիրիայում` ՌԴ և ԱՄՆ միջև պայմանավորվածության արդյունքում, ՆԱՏՕ-ն և ՌԴ-ն ևս պետք է համաձայնցենեն գործողությունները»,-ասել է Մերկելը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առաջին օրվա ավարտին կայացած ճեպազրույցում: Նա նշել է նաև, որ կոչեր չեղան ՌԴ հետ սահմանին ՆԱՏՕ-ի ուժերի ավելացման վերաբերյալ: «Զինվորների քանակն ավելացնելու կոչեր այսօր չհնչեցին»,-ասել է Մերկելը` պատասխանելով լրագրողների հարցին: Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ արևելյան հատվածում 4 գումարտակի ստեղծման պատասխանատուները կլինեն Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Կանադան և ԱՄՆ-ն: Հուլիսի 8-9-ը Վարշավայում ընթանում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: ՀՀ նախագահն աշխատանքային այցով գտնվում է Լեհաստանի Հանրապետություն՝ մասնակցելու Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը, որն անցկացվում է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակում: Ընթերցեք նաև. ՆԱՏՕ-ն կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին նվազեցնել լարվածությունը ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |