ԱՄՆ-ում Զիկա վիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել 9 հուլիսի 2016 - 13:58 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (CDC) հայտնել են, որ ԱՄՆ ցամաքային մասում գրանցվել է Զիկա վիրուսից մահվան առաջին դեպքը: Մահացել է Յուտա նահանգի տարեց բնակիչը: Նա վարակվել է վիրուսով այն երկրների տարածքով ճամփորդելիս, որտեղ այդ հիվանդությունը շատ տարածված է, գրում է «Կոմերսանտը» Reuters-ի վրա հղումով: Ավելի վաղ ԱՄՆ Սենատը հավանություն տվեց $1.1 մլրդ հատկացմանը Զիկա վիրուսի տարածման դեմ պայքարին: Կողմ քվեարկեց 68 սենատոր, դեմ` 30-ը: Փետրվարի 1-ին ԱՀԿ-ն միջազգային արտակարգ իրավիճակ է հայտարարել Զիկա վիրուսի տարածման կապակցությամբ:Զիկա վիրուսը հայտնվում է մարդու արյան մեջ մոծակների խայթոցի հետևանքով: Մի քանի օրում վարակվածների մոտ ի հայտ է գալիս բարձր ջերմություն, ցան, շաղկապենու բորբոքում:Հղի կանանց վարակման դեպքում նկարագրվել է նորածինների միկրոցեֆալիայի և զարգացման այլ բնածին արատների առաջացումը: Խորհւրդ է տրվում հղի կանանց, ինչպես նաև նրանց, ովքեր պլանավորում են հղիանալ, խուսափել Զիկա վիրուսի տարածման երկրներ այցելելուց: Ընթերցեք նաև. Գիտնականների հորդորն ԱՀԿ-ին՝ տեղափոխել Օլիմպիադան. Պատճառը Զիկան է Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |