Երևանում երկրորդ Գունազարդ վազքին մոտ 1500 երիտասարդ է մասնակցել![]() 9 հուլիսի 2016 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 9-ին Երևանում երկրորդ անգամ անցկացվել է Yerevan Color Run բարեգործական մարաթոնը: Միջոցառումը մեկնարկել է առավոտյան ժամը 07:00-ին և շարունակվել մինչև ժամը 11:00: Մասնակիցները Կարեն Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրի տարածքից վազել են Մոնթե Մելքոնյանի պողոտայով, ընթացքում իրար վրա փոշեներկեր լցնելով: Վազքուղու ընդհանուր երկարությունը 5 կմ էր: Երկրորդ վազքին մասնակցել է մոտ 1500 երիտասարդ՝ 2015 թվականի վազքի մոտ 1000 հոգու դիմաց: Միջոցառումը նախատեսված էր մինչև մոտ 3000 մարդու անցկացման համար:Մրցույթում 6 երիտասարդ է հաղթել՝ 3 աղջիկ և 3 տղա: Վազքին կարող էին մասնակցել 14 տարեկանից բարձր բոլոր ցանկացողները, տոմսի արժեքը 4000 դրամ էր: Դրամահավաքի նպատակներից մեկը Գյումրիի անօթևան երեխաներին օգնելն էր. գումարն ուղղվելու է նրանց ընտանիքներին սննդով, հիգիենայի պարագաներով և հագուստով ապահովելուն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |