Սյունիքի Գուդեմնիս գյուղի ջրագիծը վնասվել է. Բնակիչները զրկվել են խմելու ջրից![]() 9 հուլիսի 2016 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Գուդեմնիս գյուղի ջրագիծը սողանքի պատճառով վնասվել է, ինչի հետևանքով բնակիչները զրկվել են խմելու ջրից: Այս մասին տեղեկացրել է Գուդեմնիս համայնքի ղեկավար Արտուշ Գրիգորյանը: «Մենք դիմել ենք մարզպետարան, սակայն ասել են, որ ոանի որ առաջին երկու օրը ոչ աշխատանքային օրեր են՝ «վեդրոներով» տարեք օգտվեք: Բնակիչները գումար են հավաքել, խողովակներ են գնել, իրենց ուժերով են սարքում և մինչ օրվա վերջ կունենան ջուր: Մարզպետարանի աշխատակիցները դրանով կզբաղվեն երկուշաբթի», - ասել է գյուղապետը, գրում է Tert.am-ը: Ինչ վերաբերում է հարցին, թե մարզպետարանը փոխհատուցելո՞ւ է բնակիչների գումարը, նա ասել է, որ դա պարզ կլինի հուլիսի 11-ին, երբ մարզպետը տեղում կլինի և այդ հարցը կքննարկեն: Գյուղապետը նշել է, որ նաև պետք է այգիների չչորանալու հարցը ևս լուծվի: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էլ տեղեկացրել է, որ այսօր՝ հուլիսի 9-ին խմելու ջրի հարցը կկարգավորվի, մի երկու օրից էլ ոռոգման ջրի խնդիրը կլուծվի: Դիտարկմանը, թե բնակիչներնիրենց ուժերով են նորոգում, մարզպետն ասել է. «Իրենք իրենց ուժերով սարքում են, հիմա քաղաքաշինության վարչության պետը ճանապարհին է, ուղարկել ենք՝ գնացել է այնտեղ, այդ բնակիչներին կհատուցենք»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |