Եվրոպայի չեմպիոն դարձած Պորտուգալիան ՈւԵՖԱ-ից €25.5 մլն կստանա11 հուլիսի 2016 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան Եվրոպայի ֆուտբոլի ասոցիացիաների միությունից (ՈւԵՖԱ) €25.5 մլն կստանա Եվրո-2016-ում հաղթանակից հետո: Եզրափակչում պարտված ֆրանսիացիները` 2 միլիոնով պակաս: Հուլիսի 10-ին Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղում Պորտուգալիայի հավաքականը հաղթել է Ֆրանսիային լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով և պատմության մեջ առաջին անգամ դարձել եվրոպայի չեմպիոն: 24 հավաքականից յուրաքանչյուրը €8-ական միլիոն կստանա մրցաշարին մասնակցելու համար: Խմբային փուլում կլինեն նաև բոնուսներ` հաղթանակի համար` €1 մլն, ոչ ոքիի դեպքում` €0.5 մլն: Փլեյ օֆում արդյունքի համար բոնուսներ սահմանված չէին, փոխարենը 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցները լրացուցիչ €1.5 մլն կստանան, 1/4 եզրափակչի մասնակիցները` ևս €2.5-ական մլն, կիսաեզրափակչի մասնակիցները` €4-ական մլն: Հաղթանակած Պորտուգալիայի թիմը կստանա €8 մլն, ֆրանսիացիները կստանան €5 մլն: Այդպիսով, պորտուգալացիները վաստակել են €25.5 մլն, ֆրանսիացիները` €23.5 մլն: Կիսաեզրափակչի մասնակիցներ Գերմանիան և Ուելսը €18.5 մլն և €18 մլն համապատասխանաբար, հայտնում է ՏԱՍՍ-ը: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է €301մլն: Նախորդ մրցաշարում Լեհաստանում և Ուկրաինայում ՈւԵՖԱ-ն ազգային թիմերին €196 մլն է վճարել, իսկ 4 տարի առաջ Եվրո-2008-ի մասնակից Ավստրիան և Շվեյցարիան` €184 մլն: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել ֆրանսահայ Նիկոլյանին դադարեցնել հացադուլը Նիկոլյանը մարտին գրեթե 1 ամիս ապրել է Ոսկեպարում, տեսանյութեր պատրաստել միջազգային մամուլի համար Երևանում անհնազանդության ակցիաներ են․ Ավելի քան 40 բերման ենթարկված կա Բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք։ ՀՀ-ն կողմ է քվեարկել է ՄԱԿ-ում Պաղեստինի իրավունքների ընդլայնման բանաձևին Բանաձևին կողմ են քվեարկել նաև Ռուսաստանը, Իրանը, Ադրբեջանը, Թուրքիան ԵՄ դեսպան․ Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ-ին միջոցների տրամադրման քննարկումները շարունակվում են ԵՄ դեսպանի խոսքով՝ դեռ չափազանց վաղ է այս փուլում մանրամասների վերաբերյալ խոսելը |