Աբխազիայի նախագահի արտահերթ ընտրությունների վերաբերյալ հանրաքվեն չի կայացել11 հուլիսի 2016 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Աբխազիայի նախագահի արտահերթ ընտրությունների վերաբերյալ հանրաքվեն չի կայացել` մասնակցությունը կազմել է 1.23%, անհրաժեշտ 50%-ի փոխարեն: Այդ մասին հայտարարել է Աբխազիայի ԿԸՀ ղեկավար Բատալ Տաբագուան: «Ընտրացուցակներում ընդգրկված էր 132.877 քաղաքացի, մասնակցել է քվեարկությանը` 1.628-ը, որը կազմում է ցուցակում ընգրկվածների 1.23%-ը: Կողմ քվեարկել է 750 մարդ, դեմ` 761: Անվավեր է ճանաչվել 117 քվեաթերթիկ, հայտարարել է Տաբագուան, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Ելնելով հանրաքվեի մասին օրենքի 28-րդ հոդվածից` ԿԸՀ-ն որոշել է հանրաքվեն ճանաչել չկայացած»,-հավելել է նա: Հուլիսի 5-ին աբխազական ընդդիմությունը ցույց էր կազմակերպել Աբխազիայի ՆԳՆ շենքի մոտ, որը վերածվեց շենքի գրոհի` ցուցարարները կոտրեցին դարպասներն ու հասան գլխավոր մուտքին: Բացի այդ ցուցարարները «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել շենքի ուղղությամբ, հրդեհ է առաջացել: ՆԳՆ ղեկավարին մեղադրում են հանրապետությունում քրեածին իրավիճակի վատթարացման մեջ: Ցուցարարները պահանջում էին նաև տեղափոխել հուլիսի 10-ին կայանալիք հանրաքվեն: Հուլիսի 5-ի երեկոյան Հաջիմբան ժամանակավորապես հեռացրել է պաշտոնից ՆԳՆ ղեկավար Լեոնիդ Ձապշբային, որի հրաժարականն էին պահանջում ցուցարարները: Ավելի վաղ Հաջիմբան հրամանագիր էր ստորագրել հուլիսի 10-ին հանրաքվե անցկացնելու վերաբերյալ: Աբխազիայի քաղաքացիները պետք է պատասխանեն հետևյալ հարցին. «Անհրաժեշտ համարո՞ւմ եք Աբխազիայի Հանրապետության նախագահի վաղաժամ ընտրությունների անցկացումը»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |