Սիրիայում խոցված ուղղաթիռը Ռուսաստանի օդուժինն էր11 հուլիսի 2016 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 8-ին Պալմիրայի շրջակայքում «Իսլամական պետության» գրոհայինների կողմից խոցված ուղղաթիռը ռուսական էր: Անձնակազմի հրամանատար Ռյաֆագատ Հաբիբուլինն ու լեյտենանտ Եվգենի Դոլգինը տեղում մահացել են, հայտնում է «Կոմերսանտը» ռազմական կառավարման մարմիններում աղբյուրների վրա հղումով: Առաջինը ռուսական ուղղաթիռի կործանման մասին լուրը հուլիսի 8-ին հայտնել էր Al Jazeera-ն, սակայն նույն օրն այդ տեղեկությունը հերքեցին Հմեյմիմ ավիաբազայի ներկայացուցիչները: Մեկ օր անց ՌԴ ՊՆ-ն խոստովանեց, որ ուղղաթիռը խոցվել է և օդաչուները զոհվել են: Ըստ պաշտոնական վարկածի, ռուսաստանցի օդաչուներ Ռյաֆագատ Հաբիբուլինն ու Եվգենի Դոլգինը պլանային թռիչք էին կատարում: Ըստ աղբյուրի, խոսքը ոչ թե հին սիրիական Մի-25-ի մասին է, այլ նոր ռուսական Մի-35Մ-ի, որոնք Հմեյմիմում են տեղակայվել 2016-ի մարտին: Առնվազն երկու Մի-35Մ-ից բաղկացած ավիախումբը թռիչք էր կատարում Հոմս գավառում, երբ Հաբիբուլինի ղեկավարած անձնակազմը նկատել է, որ գրոհայինների մեծ խումբը Պալմիրայի արևելքում գրոհում է սիրիական զորքերի դիրքերը: Հաբիբուլինը սկսել է գրոհը`սպառելով ամբողջ զինամթերքն, իսկ երբ շրջադարձ էր կատարում վերադառնալու համար, խոցվել է հրթիռով: Ուղղաթիռը կորցրել է կառավարումը, վայր է ընկել և պայթել: Փրկվելու շանսեր անձնակազմը չուներ: Ուղղաթիռի անձնակազմի անդամները 12-րդ և 13-րդ զինծառայողն են, որոնց մահը պաշտոնապաես ճանաչվել է: Ռուսական գործողությունը Սիրիայում ահաբեկիչների դեմ մեկնարկել է 2015-ի սեպտեմբերին: 2016-ի մարտին ՌԴ նախագահ Պուտինը հրամանագիր ստորագրեց զինվորականների մեծ մասին դուրս բերելու մասին: ՌԴ ՊՆ-ն ճանաչել է Սիրիայում 13 ռուս զինծառայողի կորուստ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ռուս սահմանապահները Ներքին Հանդում այլևս չեն հսկում անցուդարձը, հավաքել են մալուխները Անցակետում մի քանի ռուս զինվորականներ կան, որոնք արդեն կից դիտակետից չեն հսկում անցուդարձը ԱԳ նախարար․ Ալմաթիի հռչակագրի ամրագրումն Ադրբեջանի հետ պայմանագրում կարող է խաղաղություն հաստատել «Ես իմ գործընկերոջը ներկայացրել եմ Հարավային Կովկասում առկա վիճակը»,–ասել է նա Միրզոյանը դասալիք է անվանել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացած դիվանագետներին Միրզոյանի կարծիքով՝ սա ամենամեղմ գնահատականն է, որ կարող է իրեն թույլ տալ հնչեցնել ԳԱԱ գլխավոր շենքի դռները փակ էին. Բագրատ սրբազանը միայնակ ներսում հանդիպել է փոխտնօրենին և աշխատողներին Պատմության ինստիտուտում նրան դիմավորել է տնօրեն Աշոտ Մելքոնյանը |