ԱԻՆ-ը զգուշացնում է. Ինքնակոչ մարդիկ պահանջում են ձեռք բերել կրակմարիչներ11 հուլիսի 2016 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Վերջին օրերին ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը հանրապետության մի շարք մարզերից (Շիրակ, Սյունիք, Արմավիր, Կոտայք) և Երևան քաղաքից ահազանգեր է ստացել, որ ինչ-որ ինքնակոչ մարդիկ, ներկայանալով որպես հակահրդեհային անվտանգության աշխատակիցներ պահանջում են ձեռք բերել կրակմարիչներ՝ հակառակ դեպքում սպառնալով կիրառել խոշոր չափերի տուգանքներ: Ընդ որում, այդ կրակմարիչներն առաջարկում են ձեռք բերել իրենցից՝ խիստ բարձր գներով: Տեսչությունը պաշտոնապես հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում, գործող օրենսդրությանը համապատասխան, միայն ինքն է իրականացնում օրենքով արտակարգ իրավիճակների նախարարությանը վերապահված վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ (այդ թվում՝ վարչական տուգանքներ) հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում: Բացի դրանից, օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, միայն տեսչությունն է իրավասու արգելելու նորմատիվ փաստաթղթերով չսահմանված, հակահրդեհային և տեխնիկական պահանջներին չհամապատասխանող առանձին ապրանքների (այդ թվում՝ կրակմարիչների) արտադրությունը, իրացումն ու օգտագործումը: «Վերջին տարիներին մեր կողմից իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տարբեր ոչ վստահելի, ինքնակոչ անձանցից ու կազմակերպություններից ձեռք բերված կրակմարիչների գերակշիռ մասը չի համապատասխանում գործող ստանդարտներին, անորակ է և հրդեհի դեպքում չի կարող ծառայել իր նպատակին` նպաստելով հրդեհի արագ տարածմանն ու մեծ չափեր ընդունելուն` դրանից բխող բոլոր ծանր հետևանքներով հանդերձ»- ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ: Ընդգծվում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կրակմարիչները հանդիսանում են հրդեհաշիջման առաջնային և կարևորագույն միջոց, վերը նշված իրավիճակից զերծ մնալու և անցանկալի դեպքերից խուսափելու համար տեսչությունը կոչով դիմում է մեր քաղաքացիներին և կազմակերպություններին: Հուսալի և պատշաճ որակի կրակմարիչներ ձեռք բերելու համար անհրաժեշտ է դիմել տեսչությանը և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն և խորհրդատվություն, թե որ կազմակերպությունից և ինչ տեսակի կրակմարիչներ կարելի է գնել: Նշվում է, որ տեսչության աշխատակիցները օբյեկտներ այցելելիս պարտադիր կրում են տարբերանշաններ և համազգեստ` սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: «Հարգելի քաղաքացիներ, Ձեր անվտանգության ապահովման նպատակով, ինչպես նաև հրդեհային անվտանգության հարցերի վերաբերյալ սպառիչ ու որակյալ տեղեկատվություն և խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 060 44 03 14 կամ 099 31 56 01 հեռախոսահամարներով»: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |