Տավուշում վիրավորված զինվորի վիճակը կայուն ծանր է. Վիրահատվել է

Տավուշում վիրավորված զինվորի վիճակը կայուն ծանր է. Վիրահատվել է

PanARMENIAN.Net - Հուլիսի 10-ին Տավուշի մարզում հակառակորդի արձակած կրակոցից վիրավորված 19-ամյա զինծառայող Տիգրան Մկրտչյանի վիճակը կայուն ծանր է: Այս մասին հայտնել է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հուլիսի 10-ին զինծառայողը վիրահատվել էր Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում: ՊՆ մամուլի խոսնակը հավելել է, որ զինծառայողը վնասվածք էր ստացել կրծքավանդակի շրջանում, գրում է Tert.am-ը:

Մկրտչյանը տեղափոխվել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից կրակ է բացել նաևհուլիսի 8-ի առավոտյան՝ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մաս կազմող Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա:

Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանն ասել է, որ ինքն անձամբ չի լսել կրակոցները, քանի որ Նոյեմբերյան գնալու ճանապարհին է եղել, և միայն հետ գալիս տեսել է ճանապարհին կանգած պարեկապահակային ծառայության մեքենաները ու իմացել, որ կրակել են:

Նա նաև ասել է, որ նշված հատվածում երթևեկը մոտ մեկ ժամով կատարվել է շրջանցիկ` Հարսնաքարով ձգվող ճանապարհով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---