Լարսը հուլիսի 11-ին մինչև ժամը 20:00-ն բաց կլինի11 հուլիսի 2016 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն հուլիսի 11-ին՝ ժամը 05.30-ից մինչև 20.00 Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի: Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում. միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունը արգելվում է, երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների, ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կոորդինացման ներքո: Լարսի ավտոճանապարհը բաց է եղել նաև հուլիսի 8-ին և 9-ին՝ ժամը 05.30-ից մինչև 20.00: Հունիսի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել է, և այդ պատճառով փակվել է ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը: Անվտանգության նկատառումներից ելնելով նշված ավտոճանապարհով արգելվեց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել ֆրանսահայ Նիկոլյանին դադարեցնել հացադուլը Նիկոլյանը մարտին գրեթե 1 ամիս ապրել է Ոսկեպարում, տեսանյութեր պատրաստել միջազգային մամուլի համար Երևանում անհնազանդության ակցիաներ են․ Ավելի քան 40 բերման ենթարկված կա Բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք։ ՀՀ-ն կողմ է քվեարկել է ՄԱԿ-ում Պաղեստինի իրավունքների ընդլայնման բանաձևին Բանաձևին կողմ են քվեարկել նաև Ռուսաստանը, Իրանը, Ադրբեջանը, Թուրքիան ԵՄ դեսպան․ Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ-ին միջոցների տրամադրման քննարկումները շարունակվում են ԵՄ դեսպանի խոսքով՝ դեռ չափազանց վաղ է այս փուլում մանրամասների վերաբերյալ խոսելը |