Ախալքալաքի Վաչիան գյուղում հայ ընտանիք է սպանվել. ՀՀ դեսպանատունը հետևում է զարգացումներին![]() 11 հուլիսի 2016 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում հարևանները հայտնաբերել են 37-ամյա Օֆելյա Քաչոտյանի և նրա՝ 5, 16 և 18-ամյա երեք երեխաների՝ Սերյոժայի, Արմինեի և Ասյայի դիերը: Տանը միայն նրանք էին ապրում, իսկ հայրը գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում՝ արտագնա աշխատանքի: Մահվան հանգամանքների մասին դեռևս մանրամասներ չեն հաղորդվում: Սակայն «Ռուսթավի 2» հեռուստաընկերության նախնական տվյալներով, մայրը և ավագ դուստրերը՝ Արմինեն և Ասյան մահացել են բութ գործիքով հասցված հարվածների հետևանքով, իսկ կրտսեր երեխան՝ Սերյոժան խեղդամահ է եղել: Դեպքի վայրում հուլիսի 10-ին աշխատել են քրեագետ-փորձագետները: Վրաստանի ՆԳՆ-ն դեռևս պաշտոնական վարկած չի հրապարակել և չի հայտնել, թե քրեական օրենսգրքի որ հոդվածներով է գործ հարուցվել, գրում է Hetq.am-ը: ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ Վաչիան գյուղում տեղի ունեցած ողբերգական սպանության կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը հեռախոսազրույցներ է ունեցել Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Ակակի Մաչուտաձեի և ոստիկանապես Թեյմուրազ Կալանդաձեի հետ: Ինչպես հայտնել է վրացական կողմը, դեպի առնչությամբ իրականացվում է հետաքննություն: Սպանության մեջ կասկածյալը ձերբակալվել է, նա նույն գյուղի բնակիչ է, գրում է Jnews.ge-ը: Նշվում է, որ ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի իրավապահ մարմինների հետ և հետևում է զարգացումներին: Վաչիանն ամբողջությամբ հայաբնակ է: Այն գտնվում է Ախալքալաքից 6 կմ հեռավորության վրա: Այդ գյուղի տարածքով է այժմ անցնում նորաբաց՝ թուրք-վրացական Կարծախի սահմանից սկսվող միջպետական ճանապարհը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |