Խորհրդարանական ընտրություններ. ՀՀ ԿԸՀ-ն ապրիլի 4-ին գրանցել է 24 կուսակցություն եւ 1 դաշինք

PanARMENIAN.Net - Հայաստանի ԿԸՀ-ն ապրիլի 4-ին 24 կուսակցություն եւ 1 դաշինք է գրացնել, որոնք համապատասխան փաստաթղթեր են ներկայացրել մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: Գրանցվել են հետեւյալ կուսակցությունները. Ազգային- ժողովդրավարական կուսակցություն, «Ազգային համերաշխություն» կուսակցություն, «Ազգային միաբանություն» կուսակցություն, «Բարգավաճ Հայաստան», «Դաշինք», «Ժառանգություն», «Ժողովրդավարական ուղի», Հայաստանի Առաջադեմ կուսակցություն, Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն, Հայաստանի Երիտասարդական կուսակցություն, Հայաստանի Ժողովրդական կուսակցություն, Հայաստանի Կոմունիստական կուսակցություն, Հայաստանի Հանրապետական կուսակցություն, Հայաստանի Մարքսիստական կուսակցություն, Հայ Հեղափոխական Դաշինք Դաշնակցություն, Հայոց համազգային շարժում, «Նոր ժամանակներ», Սոցիալ-դեմոկրատակ Հնչակյան կուսակցություն, Քրիստոնյա-դեմոկրատական «Վերածնունդ» կուսակցություն, «Օրինաց Երկիր», ինչպես նաեւ «Իմպիչմենտ» դաշինքը: Պատգամավորների թեկնածուների գրանցումը համամասնական եւ մեծամասնական համակարգերով կատարվելու է ապրիլի 2-ից 7-ը, հայտնում է Regnum-ը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---