Իրանական բանակի տեխնիկան եւ ստորաբաժանումներն առաջ են քաշվել դեպի Ադրբեջանի սահմանները 4 ապրիլի 2007 - 19:55 AMT PanARMENIAN.Net - Իրանա-ադրբեջանական սահմանի երկայնքով նկատվում է Իրանի զինված ուժերի տեխնիկայի եւ ստորաբաժանումների կենտրոնացում: Ինչպես հայտնի է դարձել ռազմական աղբյուրներից, այդ ուժերի կենտրոնացումը նկատվում է վերջին օրերս սահմանի ողջ ցամաքային գծի երկայնքով, հաղորդում է Turan գործակալությունը:Նույն աղբյուրի համաձայն, իրանական կողմը չի տեղեկացրել պաշտոնական Բաքվին իր ուժերի առաջ քաշման մասին: Թեհրանի նման գործողությունները վկայում են իրանական ղեկավարության լուրջ անհանգստության եւ Ադրբեջանի նկատմամբ նրա անվստահության մասին: Փորձագետների կարծիքով, Թեհրանը զգուշանում է Ադրբեջանի կողմից դիվերսիոն խմբերից: Ինչ վերաբերում է սահմանի եւ մաքսատան փակման մասին տեղեկություններին, ապա, գործարարների տեղկություններով, Իրանի տարածքով Ադրբեջան փոխադրվող ապրանքների քանակը չափազանց կրճատվել է վերջին օրերին: Ներկա դրությամբ, բեռների մեծ մասը կանգ են առել իրանական կողմում: Ակնհայտ է նաեւ տեղեկատվական պատերազմի սկիզբը: Ինչպես հայտնել է Turan-ին հետախուզության ասպարեզում փորձագետներից մեկը, ԶԼՄ-ներում վերջին հրապարակումները` Իրանի կողմից, ամերիկյան հարձակման դեպքում, Ադրբեջանում գնդակոծման համար կառույցների ցուցակի նախապատասրտման մասին, դրա վառ օրինակն է: Ամենայն հավանականությամբ, տվյալ նյութը պատրաստվել եւ տարածվել է ԶԼՄ-ներում Իրանի կողմից Բաքվի հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով: Դրա նպատակը Թեհրանի դեմ ռազմական հակամարտության մեջ Վաշինգթոնին աջակցելուց հրաժարվելն է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |