Կիևն առաջարկում է Արևելյան գործընկերության երկրներին միասնական տնտեսական տարածք ստեղծել![]() 12 հուլիսի 2016 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Արևելյան գործընկերության երկրները որոշ ոլորտներում կարող են միասնական տնտեսական տարածք ստեղծել: Այդ մասին հուլիսի 11-ին հայտնել է Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, հայտնում է UNN-ն: «Ես հարց բարձրացրեցի հնարավոր բեղմնավոր բանավեճի մասին` նպատակ ունենալով պարզել թե ինչպես պետք է ընդհանուր տնտեսական տարածք կառուցել»,-ասել է Կլիմկինը: Նա նշել է, որ Արևելյան գործընկերության երկրները հեռանկարային շուկա են եվրոպական ապրանքների համար: Եվրախորհրդի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը հավելել է, որ «գործակցության տնտեսական ասպեկտը նշանակալի դեր ունի, և եթե մենք ցանկանում ենք կայունացնել տարածաշրջանը, պետք է ներդրումներ անենք տնտեսական զարգացման մեջ»: «Անդամ 6 երկրի ընդհանուր շուկան մոտ 70 մլն է, դա հսկայական շուկա է և հսկայական հնարավորություն, սակայն, մինչ օրս, հաշվի առնելով նաև եվրոպական շուկան, եվրոպական ապրանքաշրջանառության միայն վեցերորդ մասն է իրականացվում այդ 6 երկրի հետ: Մենք այստեղ մեծ ներուժ ենք տեսնում»,-ասել է եվրահանձնակատարը: Արևելյան գործընկերության նախագիծը չի նախատեսում ԵՄ-ին անդամակցելու հնարավորություն, սակայն միտված է ԵՄ քաղաքական և տնտեսական ինտեգրմանը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի հետ: 2014-ին Թբիլիսին, Քիշնևն ու Կիևը ասոցացման մասին համաձայնագիր են կնքել ԵՄ հետ: Մյուս երկրների հետ ԵՄ-ն որոշել է մշակել գործընկերության անհատական ծրագրեր, որոնք գործակցության նվազ աստիճան են ենթադրում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |