Վրաստանի ավիաշուկան աճում է. Գերիշխում են թուրքական և ռուսական ընկերությունները12 հուլիսի 2016 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի առաջատար ավիաընկերությունը թուրքական Turkish Airlines-ն է, որը 2016-ի առաջին կիսամյակի տվյալներով զբաղեցնում է շուկայի 19 տոկոսը: Ըստ վիճակագրական տեղեկությունների, 2016-ի հունվար-հունիսին Turkish Airlines-ը նախկինի պես առաջինն է ուղևորափոխադրումների քանակով և առաջին 6 ամսում ծառայություններ է մատուցել 205.615 ուղևորի: 2016-ի առաջին կիսամյակի տվյալներով, Վրաստանի օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 21,33%-ով: 2016-ին Վրաստանի օդանավակայանները կանոնավոր և չարթերային չվերթներով փոխադրել են 1.082.828 ուղևորի, ինչը 21,33%-ով ավելի է 2015-ի նույնանման տվյալներից (892.468 ուղևոր): 2016-ի հունվար-մայիսին Հայաստանում ավիացիոն ուղևորահոսքը կազմել է 670. 300 մարդ: Վրաստանի ավիաշուկայի 6%-ը պատկանում է փոքր բյուջեով թուրքական Pegasus Airlines-ին, իսկ ևս 3%-ը Atlasglobal-ին, որը նույնպես թուրքական ընկերություն է, հայտնում է «Բիզնես Գրուզիան»: Վրաստանի ավիացիոն շուկայի առաջնորդներից մեկը ուկրաինական Ukraine International Airlines-ն (FlyUIA) է, որը զբաղեցնում է ավիափոխադրումների շուկայի 10%-ը: Շուկայում 10% ունի նաև վրացական Georgian Airways-ը (101 565 ուղևոր): 2016-ի հունվար-հունիսի տվյալներով, Վրաստանի ավիաշուկայում 6-ական տոկոս են զբաղեցնում Aeroflot և S7 ավիաընկերությունները: Վրաստանի ավիաշուկայի 5%-ը զբաղեցնում է Flydubai ավիաընկերությունը, 4% ունի Wizz Air-ը: Կիսամյակի տվյալներով, շուկայում 3-ական տոկոս ունեն Lufthansa, Air Arabia-ն, Belavia-ն և AZAL-ը: 2-ական տոկոս ունեն Israir, QatarAirways, Air Astana և LOT ավիաընկերությունները: Այսպիսով, ըստ Վրաստանի Քաղավիացիայի գործակալության տեղեկատվության, երկրի ավիաշուկայի միայն 11%-ն է պատկանում ազգային ավիափոխադրողին, իսկ 89%-ը վերահսկում են օտարերկրյա ընկերությունները: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դանիելյանը հաստատել է՝ կան կիրանցեցիներ, որոնք ճնշման տակ համաձայն են փոխհատուցման Փոխհատուցման չափի ու հաշվարկի մեխանիզմի վերաբերյալ որևէ բառ դիմումի տեքստում չկա ՔՊ-ական․ Եկեղեցին ունի չօգտագործվող տարածքներ, որոնք կարող են օգտակար լինել պետությանը «Քրիստոնեությունը չգողության, չկոռուպցիայի, չստվերի մասին է, մեր ընկալմամբ՝ հենց այս տրամաբանությամբ պետք է եկեղեցին առաջնորդվի»,–ասել է նա Խարատյան․ Փաշինյանին պետք է բացատրել, հուշել կամ սաստել, որ չխոսի հարցերի շուրջ, որոնց մասին բավարար տեղեկացված չէ Անդրադառնալով ՀԱԵ մասին Փաշինյանի հայտարարություններին՝ նա ասել է․ Չես կարող օգնել, գոնե փորձիր չվնասել «Վերջին զանգի» առթիվ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն կիրականացնի Բոլոր այն դպրոցներում, որտեղ նախատեսված են տոնական միջոցառումներ, կլինեն ոստիկանության ծառայողներ |