ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը 5 ապրիլի 2007 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, պաշտպանության նախարարի նախկին պաշտոնակատար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում, աշխատանքային այցի շրջանակներում, հանդիպեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սքեֆերի եւ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի հետ, մասնակցեց Հայաստան-ՆԱՏՕ 26+1 ձեւաչափով Հյուսիս-Ատլանտյան խորհրդի նիստին, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դրական է գնահատել Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը: Նա նշել է, որ տեղյակ է Հայաստանի ներքաղաքական զարգացումների մասին եւ հույս հայտնել, որ անկախ նրանից, թե ինչ պաշտոն կզբաղեցնի Սերժ Սարգսյանը, Հայաստանի եւ Հյուսիս-Անտլանտյան դաշինքի հարաբերությունները կշարունակվեն անշեղորեն զարգանալ:Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսն իր հերթին նշել է. «Այսօր Անհատական գործընկերության ծրագրի առաջին տարեդարձն է: Մենք կատարեցինք առաջին գնահատումը, որը դրական էր, ինչն ընդգծեցին նաեւ անդամ երկները: Մենք քննարկեցինք պաշտպանական բարեփոխումների, ազգային անվտանգության ռազմավարության, փոխգործակցության խնդիրները, ինչպես նաեւ Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գործողություններին, մասնավորապես, այս պահին Կոսովոյում իրականացվող խաղաղապահ առաքելությանը: Հույս ունենք, որ այս դրական ընթացքը կշարունակվի եւ մենք կկարողանանք զարգացնել համագործակցությունը: Դա Հյուսիս-Ատլանտյան խորհրդում դեսպանների հնչեցրած տեսակետն է»: Սերժ Սարգսյանը նշեց, որ դիտորդների կարծիքը շատ կարեւոր է եւ ուրախալի է, որ կողմերը միակարծիք են: Հայաստանը ժամանակին եւ որակով է իրականացրել գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումները: «Անշուշտ, անվտանգության գլխավոր երաշխավորը մեր մարտունակ բանակն է, զինված ուժերը եւ, այս բաղադրիչներին զուդահեռ, ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները եւ ՀԱՊԿ անդամակցությունը ամբողջականացնում են մեր անվտանգության համակարգը»: Հաջորդ նմանատիպ գնահատումը նախատեսվում է անցկացնել մեկ տարուց: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |